Վրաստանում ցանկանում են խստացնել հավաքների և ցույցերի անցկացման կանոնները խախտելու պատիժները

Իշխող «Վրացական երազանք - Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը պատրաստել է օրինագծերի փաթեթ, որը նպատակ ունի խստացնել հավաքների և ցույցերի անցկացման կանոնները խախտելու համար նախատեսված պատիժները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Իրակլի Կիրցխալիան։
Նրա խոսքով՝ հանրահավաքի՝ դիմակներով դեմքերը ծածկող, արցունքաբեր գազ կամ թունավոր նյութեր կրող, ճանապարհներ փակող կամ ճանապարհին խոչընդոտներ տեղադրող մասնակիցները առաջին անգամ կենթարկվեն վարչական կալանքի մինչև 15 օր ժամկետով: Եթե պարզվի, որ խախտողը հանրահավաքի կազմակերպիչն է, պատիժը կկազմի 20 օր:
Ավելին, հանրահավաքին մասնակցելը, որի դադարեցումը հրամայվել է Ներքին գործերի նախարարության կողմից, կպատժվի մինչև 60 օր վարչական կալանքով: Նրանք, ովքեր հանրահավաքին կբերեն զենք, հրավառություն կամ ուրիշներին վնաս պատճառելու ունակ առարկաներ, կարող են դատապարտվել մինչև 65 օրվա ազատազրկման: Կրկնակի խախտումները կհամարվեն քրեական հանցագործություններ և կհանգեցնեն մինչև մեկ տարի ազատազրկման:
Վրաստանի քրեական օրենսգրքում նախատեսվում է նաև նոր հոդված ներմուծել, որի համաձայն՝ ոստիկանության կարգադրությունները չկատարող կամ իրավապահ մարմինների աշխատակցին երեք անգամ վիրավորող անձը կարող է դատապարտվել մինչև մեկ տարի ազատազրկման, իսկ կրկնակի հանցագործության դեպքում՝ մինչև երկու տարի ժամկետով։

Nvidia-ն լրտեսության մասին հաղորդումների ֆոնին հետաքննություն է սկսել ընկերության ղեկավարի նկատմամբ
5012:55
«Երևանի փոքրամասնության «իշխանության» նվերը՝ մարզերի ուսանողներին»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
7011:42
Տեղումներ սպասվում են միայն Սյունիքում (լուսանկար)
10307:24
«Մի ոչ պոպուլյար բան ասեմ ընդդիմադիր ընկերների համար». Տաթևիկ Սողոյան
14203:18
«Առաջինը ձեր պարագլուխը փախավ ծակը և հայտարարեց, որ հայկական բանակը չի պաշտպանելու արցախահայությանը». Գևորգ Սաֆարյան
16102:06
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը
15001:00
«Սկսվել է «Ո′չ»-ի արշավ. դուք արդեն Փաշինյանի օրակարգի մեջ եք, ու ... պարտված». Արա Պողոսյան
14700:24
Բեռլինում երիտասարդը Բունդեսթագի շենքից հանել է Գերմանիայի դրոշը և դրա փոխարեն տեղադրել Պաղեստինի դրոշը
33100:13