Բաքվի բանտում գտնվող գերի Վիգեն Էուլջեքջյանը կապ է հաստատել ընտանիքի հետ
![]() 112 Երեկ, 23:06 Ադրբեջանական բանտում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանը կապ է հաստատել ընտանիքի հետ։ Վերջինիս կինը՝ Լինդա Էուլջեքջյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ Վիգենը զանգել է ուրբաթ օրը։ «Ասաց, որ լավ է։ Նա ծխախոտ և կարտոֆիլ է խնդրել, ասաց, որ ուրիշ ոչինչ չի կարողանում ուտել, և միայն կարտոֆիլ խնդրեց»,- պատմել է կինը՝ ավելացնելով, որ չգիտեն, թե ինչպես են իրերը փոխանցելու նրան։ «Մենք դիմեցինք Սիրանուշ Սահակյանին, խնդրեցինք պարզաբանել, թե ինչ տարբերակ կա դրա համար, սակայն նա ասաց, որ ներկայումս իրենք այդ հարցում չեն կարող օգնել, չունեն որևէ տարբերակ՝ որևէ իր փոխանցելու համար։ Կարմիր խաչի՝ Ադրբեջանից դուրս գալուց հետո չկա որևէ կազմակերպություն, որը նրանց այցելում է այնտեղ ու որի միջոցով հնարավոր կլինի որևէ սնունդ, հագուստ կամ ծխախոտ ուղարկել»,-ասաց Լինդա Էուլջեքջյանը։ 46-ամյա Էուլջեքջյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է, որին առևանգել են ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց։ Նա Ադրբեջանի կողմից պահվող վեց քաղաքացիական պատանդներից մեկն է։ Գերության մեջ նա արդեն երեք անգամ հացադուլ է հայտարարել։ |
«Բժշկականի դիպլոմն օգտագործվում է որպես «էմիգրացիայի ուղեգիր»». Կարեն Հեքիմյան
2201:12«Վաշինգթոնի պայմանավորվածությունների կիսատ մնալը նոր պատերազմի դուռ է բացելու». Թաթուլ Հակոբյան
2701:06«Մեր երկրում միայն հանցագործությունն է կազմակերպված». Վիտալի Մանգասարյան
4800:42«Պետականության մահվան ցուցիչներից մեկը ճոռոմ ու ատկատաշատ փառատոնների կազմակերպումն է». Հայկ Դեմոյան
7100:30«Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է». Փաստաբանական խումբ
7200:18Պակիստանի նախագահը Թրամփին վերստին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
127Երեկ, 23:53Ստորագրվել է Գազայի հատվածում համապարփակ խաղաղության համաձայնագիր
138Երեկ, 23:38«Ազգը կորցրել է իր հայրենիքի մի մեծ մասը ու գոռում է՝ «քեֆ ենք անում, հորս արև լավ ենք անում»». Արմեն Հարեյան (տեսանյութ)
112Երեկ, 23:36