«Ազգը կորցրել է իր հայրենիքի մի մեծ մասը ու գոռում է` «քեֆ ենք անում, հորս արև լավ ենք անում»». Արմեն Հարեյան
![]() 120 Երեկ, 23:36 Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանը գրում է. «Մի քանի օր առաջ եկեղեցում մարդ սպանեցին։ Երեկ գյուղերից մեկի հանդում դաժանորեն ամուսինների սպանեցին։ Ազգը կորցրել է իր հայրենիքի մի մեծ մասը ու գոռում է «քեֆ ենք անում, հորս արև լավ ենք անում», որովհետև ամբիոնից մի հոգի այդպես է ասում։ Ի՞նչ քեֆ, ի՞նչ հորս արև, ի՞նչ լավ անել այս ամենի մեջ։ Ինչո՞ւ մենք հասանք այս վիճակին։ Ինչո՞ւ ենք մենք այսպես հեշտությամբ մոլորվում ու սխալ սխալի հետևից անում։ Գիտե՞ք, այս մասին հստակ գրված է Աստվածաշնչում, այն էլ՝ մի քանի տեղեր։ Գրված է, որ եթե դու ուրանաս քո Տեր Աստծուն ու իր պատվիրանները թողնելով գնաս քո սեփական ցանկությունների ետևից, ապա «Տերը քեզ կհիվանդացնի մտագարությամբ, կուրությամբ ու ցնորամտությամբ» (Բ Օրինաց 28․28)։ Կամ էլ առաքյալը գրում է «Դրա համար էլ Աստված նրանց մոլորության ներգործությանն է ենթարկում, որ հավատան ստին․․․»: Իսկ թէ ինչու, կարդացեք Թեսաղոնիկեցիներին առաքյալի գրած 2-րդ նամակի 2-րդ գլխի 11-րդ համարը։ Այնտեղ ավելի խիստ խոսքեր են գրված։ Աղբյուրը` Արմեն Հարեյան |
«Բժշկականի դիպլոմն օգտագործվում է որպես «էմիգրացիայի ուղեգիր»». Կարեն Հեքիմյան
2201:12«Վաշինգթոնի պայմանավորվածությունների կիսատ մնալը նոր պատերազմի դուռ է բացելու». Թաթուլ Հակոբյան
2701:06«Մեր երկրում միայն հանցագործությունն է կազմակերպված». Վիտալի Մանգասարյան
4800:42«Պետականության մահվան ցուցիչներից մեկը ճոռոմ ու ատկատաշատ փառատոնների կազմակերպումն է». Հայկ Դեմոյան
7100:30«Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է». Փաստաբանական խումբ
7200:18Պակիստանի նախագահը Թրամփին վերստին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
127Երեկ, 23:53Ստորագրվել է Գազայի հատվածում համապարփակ խաղաղության համաձայնագիր
138Երեկ, 23:38«Ազգը կորցրել է իր հայրենիքի մի մեծ մասը ու գոռում է՝ «քեֆ ենք անում, հորս արև լավ ենք անում»». Արմեն Հարեյան (տեսանյութ)
112Երեկ, 23:36