Պակիստանի նախագահը Թրամփին վերստին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերստին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին՝ Մերձավոր Արևելքի հակամարտությունը լուծելու ջանքերի համար։
Ինչպես հայտնել ենք, երկուշաբթի օրը Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում տեղի ունեցավ Գազայում պատերազմը դադարեցնելու գագաթնաժողով, որտեղ Եգիպտոսի, ԱՄՆ-ի, Կատարի և Թուրքիայի առաջնորդները ստորագրեցին Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու փաստաթուղթ։ «Այսօր ժամանակակից պատմության մեծագույն օրերից մեկն է, քանի որ խաղաղությունը ձեռք է բերվել անխոնջ ջանքերի շնորհիվ, նախագահ Թրամփի գլխավորած ջանքերի շնորհիվ, ով իսկապես խաղաղության մարդ է, ով ամիսներ շարունակ, օրեցօր անխոնջ և անընդհատ աշխատել է այս աշխարհը խաղաղության և բարգավաճման վայր դարձնելու համար»,- ասել է Շարիֆը գագաթնաժողովից հետո իր հանպատրաստից ելույթում։
Նա հիշեցրել է, որ Պակիստանը նախկինում նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի։ «Այսօր ես կցանկանայի ևս մեկ անգամ առաջադրել այս ուշագրավ նախագահին Նոբելյան խաղաղության մրցանակի, քանի որ անկեղծորեն հավատում եմ, որ նա Խաղաղության մրցանակի ամենաանկեղծ և ուշագրավ թեկնածուն է։ Ի վերջո, նա ոչ միայն խաղաղություն բերեց Հարավային Ասիա և փրկեց միլիոնավոր մարդկանց կյանքը, այլև այսօր, այստեղ՝ Շարմ էլ Շեյխում, Գազայում խաղաղության հասնելը փրկում է Մերձավոր Արևելքի միլիոնավոր մարդկանց կյանքը»,- նշել է Շարիֆը։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
6902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
8300:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
96Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
106Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
118Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
189Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
97Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
112Երեկ, 17:12