Երեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Մերձավանից հեռախոսներ են առգրավել. քննչական գործողություններ են իրականացվում. «Ժողովուրդ»

Մերձավանից հեռախոսներ են առգրավել. քննչական գործողություններ են իրականացվում. «Ժողովուրդ»
114
Այսօր, 09:18

«Ժողովուրդ»-ը գրում է. «Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության քրեական գործով նախաքննական մարմինը Մերձավանից մի շարք անձանց հեռախոսներ է առգրավել, և այս ընթացքում վերծանում են ինչպես հեռախոսային խոսակցությունները, այնպես էլ ստուգվում են հեռախոսներում առկա տվյալները։
Տեղեկությունների համաձայն՝ հեռախոսները առգրավվել են, դրանցով ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին իր առանձնատան բակում սպանվեցին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Սպանության գործով կալանավորված են 2 անձինք՝ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը։ Իրավապահ համակարգը համարում է սպանությունը բացահայտված, մինչդեռ սպանված Վալոդյա Գրիգորյանի հարազատները պնդում են, որ կան պատվիրատուներ։
Նշենք, որ կասկածելի է այն հանգամանքը, որ սպանությունից 10 օր առաջ երկիրը լքել է Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանը։ Ավելին՝ սպանություն կատարող Գևորգ Հարությունյանը Մհեր Ախտոյանին անձամբ էր տարել օդանավակայան և ճանապարհել:
Իսկ, ահա, 8 ամիս առաջ՝ Փարաքարում համայնքապետի ընտրություններին նախորդող շրջանում, Մերձավանում Ախտոյանի և Գրիգորյանի թիմակիցները բախվեցին, ու սպանվեց մեկ անձ՝ Գրիգոր Օհանյանը, ով Ախտոյանի թիմակիցներից էր ու նրանց բարեկամը։ Ընտրություններում ՔՊ-ական Մհեր Ախտոյանի թիմը պարտվեց, ու Վալոդյա Գրիգորյանը հաղթանակ տարավ»։