Երեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Որոշել եմ դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից». Ռազմիկ Մկրտչյան

«Որոշել եմ դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից». Ռազմիկ Մկրտչյան
142
Այսօր, 10:18

Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջում տարածվել է նրա հայտարարությունը. «Ես՝ Ռազմիկ Մկրտչյանս, տեղեկացնում եմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Վերջին ամիսներին առավել քան երբևէ զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։
Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։
Հպարտություն է լինել համայնքի մի մաս, որտեղ վստահությունը ձևավորվում է գործով, իսկ միասնությունը՝ փոխադարձ հարգանքով»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ փոփոխվել է Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը:

Աղբյուրը`   Ռազմիկ Մկրտչյան