Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացնում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոն

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում հրապարակվել է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետական նախարար Սթիվեն Դոութիի հայտարարությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգոյի վերացման վերաբերյալ։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Օգոստոսի 8-ին Վաշինգթոնում տեղի ունեցավ եռակողմ գագաթնաժողով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Արդյունքում նախաստորագրվեց խաղաղության պայմանագիր և ստորագրվեց հռչակագիր։
Մեծ Բրիտանիան ողջունում է ձեռք բերված առաջընթացը։ Սա կարևոր քայլ է դեպի խաղաղություն և կայունություն։
Այդ կապակցությամբ մենք բարձրացնում ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների մակարդակը մինչև ռազմավարական գործընկերության՝ առևտրի, անվտանգության և պաշտպանության ոլորտներում։
Հաշվի առնելով արձանագրված առաջընթացը՝ կարծում ենք՝ 1992 թվականի ԵԱՀԿ զենքի արգելքն այլևս արդիական չէ: Մենք կհետևենք տարածաշրջանում տիրող իրավիճակին»։

«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
4322:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
4322:06
«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
5521:54
«Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ Հանրային հեռուստատեսության հեռարձակված նյութը պատրաստվել և մատուցվել է միակողմանի»․ ՀՅԴ ԳՄ
5021:42
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP-ի մասին օրենքը
6521:36
«Ի պատասխան Փաշինյանի՝ Թուրքիա կատարած բազմաթիվ այցերի՝ Էրդողանը ոչ մի անգամ Հայաստան չի այցելել». Էդգար Ղազարյան
7120:30
«Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ»․ Բենիամին Մաթևոսյան
8920:00
Փաշինյանը և Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր (տեսանյութ)
7519:48