Երեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Նիկոլ Փաշինյանն այս ընտրություններին կգնա «Ադրբեջանի կամքը՝ սրբություն է» ծրագրով»․ Նարինե Դիլբարյան

«Նիկոլ Փաշինյանն այս ընտրություններին կգնա «Ադրբեջանի կամքը՝ սրբություն է» ծրագրով»․ Նարինե Դիլբարյան
186
Այսօր, 16:24

«Նիկոլ Փաշինյանը գրեթե մեկ ամիս է ՀՀ-ում պահերով է գտնվում և գնում է տարբեր միջազգային ատյաններ, նաև այնպիսի ատյաններ, որ չես էլ հասկանում՝ արդյոք կա անհրաժեշտություն այնտեղ գնալու թե ոչ, և ամեն անգամ այնտեղ, ըստ էության, պաշտպանում է ադրբեջանական տեսակետը»,- այսօր Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասել է ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը։

«Եթե 2021թ․ ընտրությունների ծրագրում իրենք պատրաստ էին լինել արցախյան ժողովրդի անվտանգության, ՀՀ սահմանների երաշխավորը, խոսում էին անջատում՝ հանուն փրկության ծրագրի մասին, հիմա երևի այս ընտրություններին կգնան հենց այս ծրագրով, որ Ադրբեջանի կամքը դա սրբություն է, Ադրբեջանի կամքը դա խաղաղություն է»,- նշել է Նարինե Դիլբարյանը։

Նարինե Դիլբարյանի ճեպազրույցը