Երեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Գերիների ազատությունը սրանց համար վարկանիշ բարձրացնելու միջոց է»․ Հովհաննես Իշխանյան

«Գերիների ազատությունը սրանց համար վարկանիշ բարձրացնելու միջոց է»․ Հովհաննես Իշխանյան
88
Այսօր, 16:30

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջում գրում է․ «Քանի որ Արցախը հանձնած արտաքին գործերի նախարարն արդեն ցրցամը տվել է, որ գերիների են վերադարձնելու, ուզում եմ հիշեցնել, որ գերիների ազատությունը ոչ թե սրանց համար մի բան էր, որ հրատապ պետք է արվեր, այլ ընտրություններից առաջ վարկանիշ բարձրացնելու միջոց:
Յուրաքանչյուր գերու ամեն վայրկյանի տանջանքն ուղղված էր, որ պետք էկած ժամանակում ՔՊ-ի վարկանիշը մի 2 տոկոսով էլ բարձրացնեն: Տոկոս է հայ զինվորի տանջանքը սրանց համար:
Ինչևէ, ռազմաքաղաքական պատանդները ազատ չեն արձակվելու, որովհետև այդ դեպքում սրանց ոչ թե վարկանիշը կընկնի, այլ իրենք:
Գերիներին հետ բերելն էլ օգտագործում են Հայաստանը բլոկադայի մեջ գցելու համար, եթե վերընտրվեն, իհարկե»։