Երեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ինչի՞ կաթ են խմում այս մարդիկ». Վահագն Ալեքսանյան

«Ինչի՞ կաթ են խմում այս մարդիկ». Վահագն Ալեքսանյան
105
Այսօր, 17:00

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տաշիր Սամոյի փաստաբանն ասում է. «Հայաստանին գրոհելու ենք ամեն օր, մինչև նրան ազատ չարձակեն»։
Էնպես չի, որ փաստաբանը նորություն է ասում, բոլորի համար էլ պարզ էր, որ Տաշիր Սամոյի և նրա խմբակի մտադրությունը Հայաստանին գրոհելն է, բայց այնուամենայնիվ՝ էդ ինչի՞ կաթ են էլի խմում էս մարդիկ, որ գալիս են ու դեմքի լուրջ արտահայտությամբ Հայաստանում պատմում, որ պատրաստվում են գրոհել Հայաստանը։
Ես էլ ասում եմ՝ գլուխներդ պատին եք տալու, դուք էլ, պարոն փաստաբան, Հայաստանը գրոհել պատրաստվող յուրաքանչյուրն էլ»: