Մադագասկարի նախագահը լքել է երկիրը, բանակն ստանձնել է երկրի կառավարումը

Մադագասկարի բանակի անձնակազմի կառավարման կորպուսի (CAPSAT) ղեկավար, գնդապետ Միքայել Ռանդրիանիրինան հայտարարել է, որ ռազմական ստորաբաժանումն ստանձնել է երկրի վերահսկողությունը, որը համակված էր բողոքի ցույցերով։
Ավելի վաղ Մադագասկարի խորհրդարանի ստորին պալատը քվեարկել էր նախագահ Անդրի Ռաջոելինային իմփիչմենթի ենթարկելու օգտին, որը նախորդ օրը փախել էր երկրից։
«Մենք ստանձնել ենք իշխանությունը», - Agence France-Presse-ին ասել է գնդապետը։ Նա հավելել է, որ զինվորականները լուծարել են երկրի բոլոր պետական ինստիտուտները, բացի ստորին պալատից։
Անդրի Ռաջոելինան հոկտեմբերի 14-ին լուծարել է Ազգային ժողովը (խորհրդարանը), սակայն խորհրդարանի անդամները, այնուամենայնիվ, հավաքվել են նախագահի իմփիչմենթի հարցով քվեարկելու համար։ Խորհրդարանի 131 անդամներից 130-ը կողմ են արտահայտվել նախագահի պաշտոնանկությանը (մեկ անդամ ձեռնպահ է մնացել)։
Սեպտեմբերից ի վեր Մադագասկարը համակված է ջրի և էլեկտրաէներգիայի պակասի դեմ ցույցերով, որոնք շուտով վերածվել են կոռուպցիայի և վատ կառավարման դեմ զանգվածային բողոքի ցույցերի։ ՄԱԿ-ի տվյալներով՝ բողոքի ցույցերի առաջին շաբաթվա ընթացքում զոհվել է առնվազն 22 մարդ, իսկ մոտ հարյուրը՝ վիրավորվել։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
6902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
8300:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
96Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
106Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
118Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
189Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
97Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
112Երեկ, 17:12