Երեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Հույս ունենք՝ դատական համակարգը կսթափվի և կծառայի հանուն ՀՀ-ի և ՀՀ քաղաքացու»․ Ալիկ Ալեքսանյան

«Հույս ունենք՝ դատական համակարգը կսթափվի և կծառայի հանուն ՀՀ-ի և ՀՀ քաղաքացու»․ Ալիկ Ալեքսանյան
134
Այսօր, 19:06

«Ակնհայտ է, որ շարժումը բավականին թափ է հավաքել և օրակարգ է փոխել առհասարակ Հայաստանի Հանրապետությունում․ ուրիշ էներգիա է բերել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Մեր ձևով» շարժման համակարգող Ալիկ Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ շարժումն առհասարակ այլ էներգիա է փոխանցել հասարակությանը, հետևապես չբացառեց, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ նախօրեին կիրառված մեղադրանքի փոփոխությունը ևս կապված է շարժման հաջողության հետ։

«Հերթական շինծու գործն են բերել քննման և փորձում են Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով ավելացնել։ Արդեն 4 ամիս է մեր ազգային բարերար Սամվել Կարապետյանը գտնվում է ապօրինի անազատության մեջ, ու մենք այսօր հավաքվել ենք մեր խոսքը բարձրացնելու՝ պահանջելու արդարություն, արդար դատավարություն»,- ասել է Ալեքսանյանը։ Նա նաև հավելել է՝ ակնկալվում է, որ Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի․ «Ակնկալիքները միշտ էլ կան, որովհետև հույս ունենք, որ ի վերջո դատական համակարգը կսթափվի և իր երդումը կկատարի այնպես, ինչպես որ կարգն է՝ կծառայի հանուն ՀՀ-ի, հանուն Հայաստանի քաղաքացու և մեր ժողովրդի»։

«Հույս ունենք՝ դատական համակարգը կսթափվի և կծառայի հանուն ՀՀ-ի և ՀՀ քաղաքացու»․ Ալիկ Ալեքսանյան