Չորեքշաբթի, 05 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Եթե Կարապետյանի հետ կապված մտավախություն չունեն, ինչո՞ւ են «բռնել» նրան»․ Նարեկ Կարապետյան

«Եթե Կարապետյանի հետ կապված մտավախություն չունեն, ինչո՞ւ են «բռնել» նրան»․ Նարեկ Կարապետյան
184
Երեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2025 թ., 19:30

«Իշխանությունն ամեն ինչ անելու է, որ սահմանափակի Սամվել Կարապետյանի ազատությունը ևս 2 ամսով»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Սամվել Կարապետյանի եղբորորդի, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Իրենք շատ են հայտարարում, որ ոչ մի մտահոգություն չունեն՝ կապված Սամվել Կարապետյանի և նրա սկսած շարժման հետ։ Եթե մտավախություն չունեն, ինչո՞ւ են ակտիվորեն ուզում երկարացնել նրա կալանքի ժամկետը, ինչո՞ւ են «բռնել» նրան»,- նշեց Կարապետյանը։ Նրա խոսքով՝ իշխանության որդեգրած ռազմավարությունը բերելու է նրան, որ «բերդերում էլ տեղ չի լինելու»։

«Եթե Կարապետյանի հետ կապված մտավախություն չունեն, ինչո՞ւ են «բռնել» նրան»․ Նարեկ Կարապետյան