Չորեքշաբթի, 05 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Նիկոլը հրաժարական չի տա, որովհետև կյանքի նպատակին հասնելիս չեն հրաժարվում». Սամսոն Գրիգորյան

«Նիկոլը հրաժարական չի տա, որովհետև կյանքի նպատակին հասնելիս չեն հրաժարվում». Սամսոն Գրիգորյան
188
Երեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2025 թ., 21:36

Գործարար Սամսոն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլը հրաժարական չի տա, որովհետև կյանքի նպատակին հասնելիս չեն հրաժարվում
ՔՊ-ից ոչ ոք իմփիչմենթին չի մասնակցի, որովհետև 1.000.000 աշխատավարձից հետո, ոչ ոք չի վերադառնա 100-150.000 աշխատավարձի, դա էլ դեռ հարց է՝ կվերականգնեն, թե՞՝ ոչ։
Ռոբերտն ընտրություններին մասնակցելուց չի հրաժարվի, որովհետև ունեցվածքը կորցնելուց քիչ թե շատ դրանով է պաշտպանվում։ Իսկ թե հանկարծ մի օր էլ ստացվի իշխանություն վերադարձնել, բինգո կբռնի ընդմիշտ և այլևս երբեք սերժերին չի զիջի այն։
Սերժը, նու մոտավորապես նույնը ինչ Ռոբերտը։
Ընդդիմությունը երբեք չի միավորվի, որովհետև յուրաքանչյուր ճնճղուկ երազում է արծվի բարձունքներում թռչել և երամի գլխին ինքը լինել։
Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Ռուբեն Վարդանյանը դեռ շատ արհեստական խնդիրների առաջ կկանգնեն։ Աշխարհի օրինակով ՀՀ-ն արդեն ունի օլիգարխիայի դեմ պայքարելու մեծ զինանոց, որի գործիքների անդադար օգտագործմամբ կարող են խիստ դանդաղեցնել ընթացքը (անդադար գործեր՝ փողերի լվացում, հարկերից խուսափում, իշխանության զավթում և այլն)։
Ինքնամոռաց մի կերակրվեք զուր իլյուզիաներով
Ի՞նչ անել, կա մեկ այլ համաշխարհային աշխատող գործիք։ Սեփական օլիգարխոտ քիթը չմտցնել քաղաքականություն և կողքից միայն ֆինանսավորել իրական, կյանքի նպատակով և էությամբ քաղաքական գործիչներին, պատրաստ լինել վերջում քցվելուն (միշիկը վկա)»:

Աղբյուրը`   Սամսոն Գրիգորյան