Ո՞վ է մարգարտե ականջօղով աղջիկը. բացահայտվել է արվեստի պատմության ամենահանելուկային կերպարներից մեկը

Արվեստի պատմաբաններից մեկը, կարծես, լուծել է արվեստի պատմության ամենահանելուկային գաղտնիքներից մեկը՝ պարզելով, թե ով է պատկերված «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավում, որը ստեղծվել է 360 տարի առաջ։
Արվեստի փորձագետ Էնդրյու Գրեհեմ-Դիքսոնն այս հավանական բացահայտումը ներկայացրել է վերջերս «The Times of London»-ում հրապարակված հոդվածում՝ իր նոր՝ «Վերմեեր․ Կորցված և գտնված կյանքը» («Vermeer: A Life Lost and Found») գրքի լույս տեսնելու նախօրեին։
Հոդվածում նշվում է, որ 1665 թվականին ստեղծված այս խորհրդանշական գլուխգործոցի հեղինակը՝ Յան Վերմեերը, գրեթե բացառապես աշխատել է Նիդերլանդների Դելֆթ քաղաքում ապրող ամուսիններ՝ Փիթեր Կլայսզոն վան Ռյուիվենի և Մարիա դե Քնյուիտի համար։ Նրանք պատկանում էին ռադիկալ քրիստոնեական հոսանքին՝ ռեմոնստրանտներին, ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը։
Այդ պատճառով էլ Գրեհեմ-Դիքսոնը ենթադրում է, որ նկարում պատկերված մտածկոտ արտահայտությամբ աղջիկը՝ իր արտասովոր տուրբանով և, իհարկե, հսկայական մարգարտե ականջօղով, ամենայն հավանականությամբ, եղել է հովանավոր ամուսինների տասը տարեկան դուստրը՝ Մագդալենան։
Գրեհեմ-Դիքսոնը նշել է, որ աղջիկը հագնված է եղել այնպես, ինչպես Հիսուսի հետևորդ Մարիա Մագդաղենացին։ Ռեմոնստրանտներն իրենց կյանքը ձևավորել էին հենց Մարիա Մագդաղենացու և Հիսուսի մյուս հետևորդների օրինակով։
«1667 թվականի աշնանը Մագդալենան կլիներ 12 տարեկան, և եթե ենթադրենք, որ նա, ինչպես իր ծնողները, պատկանում էր ավելի արմատական կրոնական հոսանքին՝ կոլեգիանտներին, ապա հենց այդ տարիքում նա, ամենայն հավանականությամբ, հանդիսավոր կերպով կնքել է իր հավատարմությունը Քրիստոսին»,- պնդել է Գրեհեմ-Դիքսոնը։
Արվեստի գիտակ Գրեհեմ-Դիքսոնը հավելել է, որ Վերմեերի բոլոր նկարները «ոգեշնչված էին Մարիա դե Քնյուիտի և նրան մոտ մարդկանց՝ այդ թվում հենց Վերմեերի, կրոնական համոզմունքներով», քանի որ Վեերմերն ինքն էլ մեծացել էր ռեմոնստրանտների ընտանիքում և մասնակցել էր կոլեգիանտների հավաքներին:
Իհարկե, Գրեհեմ-Դիքսոնի այս պնդումը միանշանակ չի ընդունվել և դարձել է քննարկման առարկա։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
6902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
8300:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
96Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
106Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
118Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
189Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
97Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
112Երեկ, 17:12