Հարցուպատասխան է սկսվել. մանրամասներ Սամվել Կարապետյանի գործով դռնփակ նիստից
![]() 136 Երեկ, 22:42 «ԱրմԼուր»-ը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանում իր քաջատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ այս պահին բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարացման միջնորդության դռնփակ նիստը թևակոխել է հարց ու պատասխանների փուլ։ Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն, այս պահին Սամվել Կարապետյանի պաշտպանները հարցեր են տալիս քննիչներին, որոնք պնդում են թե ամեն գնով բարերար Կարապետյանը պետք է կալանքի տակ մնա: Փաստաբաններից հետո դատավոր Վահե Դոլմազյանն է հարցեր տալու միջնորդության հեղինակ քննիչներին: Դրանից հետո պաշտպանները ելույթներ են ունենալու, քննիչները դիրքորոշումներ են հայտնելու։ Այսինքն՝ կալանքի հարցով դռնփակ նիստը դեռ երկար կտեւի։ Տեղեկացնենք, որ արդեն 5,5 ժամ է, Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ դռնփակ ձևաչափով քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի երկարացման հարցը և այդ 5,5 ժամվա ընթացքում գործարարար Սամվել Կարապետյանը որեւէ բառ չի խոսել իր շուրջ կատարվող գործընթացների մասով։ Նա լուռ և համեստ լսում է: Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Ազգային բարերարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: Նշենք, որ կալանքի ժամկետի ավարտից 2 օր անց նախաքննական մարմինը «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխեց: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): Այս պահին հակակոռուպցիոն դատարանի բակում «Մեր ձևով» շարժման անդամներն ու Սամվել Կարապետյանի աջակիցները շարունակում են բողոքի ակցիան։ |
«Մե՛կ էրդողանի ոտքերն է ընկնում, մե՛կ Ալիևի և մե՛կ էլ Թրամփի քղանցքը լիզում»․ Լևոն Ջավախյան
5701:06«Լիահույս եմ՝ դատավորը հավատարիմ կմնա իր խղճին և կառաջնորդվի իրավունքի գերակայությամբ»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
6900:48Գազայի հատվածը կկառավարի 15 տեխնոկրատներից բաղկացած կոմիտեն
13400:24Իռլանդիան բացեց խաղի հաշիվը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
10000:24«ՀԷՑ-ի անվտանգությունից այստեղ մարդիկ կային, եկել էին գույքագրեն՝ ովքեր են եկել»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
11700:00«Ջալալ Հարությունյանի դատավճռի կատարման կարգադրությունն անհետ կորել է»․ ԶԼՄ
186Երեկ, 23:18«Ինչքան կոպիտ ես ԱԲ-ի հետ խոսում, այնքան լավ է պատասխանում». Սամվել Մարտիրոսյան
104Երեկ, 23:12«Գաղտնի փաստաթղթերը թշնամուն կարող էր թողնել միայն դավաճանը». Արշակ Կարապետյան
123Երեկ, 23:00