«Ջալալ Հարությունյանի դատավճռի կատարման կարգադրությունն անհետ կորել է»․ ԶԼՄ
![]() 278 Երեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2025 թ., 23:18 «Փաստւնֆո»-ն գրում է․ «ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դատավճռի կատարման կարգադրությունը դատարանից դուրս է եկել և անհետ կորել, Հարությունյանն էլ՝ շարունակում է մնալ ազատության մեջ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, հունիսի 18-ի վճռով անփոփոխ է թողել մեղադրական դատավճիռը։ Պաշտպանական կողմը երկու անգամ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որոնցից առաջինը հետ էր ուղարկվել ու ժամանակ տրամադրվել սխալները շտկելու և կրկին բողոք ներկայացնելու համար, ինչից հետո ներկայացված երկրորդ բողոքը վարույթ չի ընդունվել։ Ըստ այդմ, մեղադրական վճիռը սեպտեմբերի 26-ին մտել է օրինական ուժի մեջ։ Ջալալ Հարությունյանը, սակայն, առ այս պահը չի տեղափոխվել ՔԿՀ, ինչի մասին վստահեցնում են ՔԿՀ՝ մեր աղբյուրները։ Դատարանից էլ, միևնույն ժամանակ, վստահեցնում են, որ դատարանից կարգադրությունն ուղարկվել է հոկտեմբերի 7-ին, բայց ինչպես պարզվում է՝ կարգադրությունը դատարանից դուրս է եկել և Ոստիկանություն չի հասել, համենայն դեպս՝ ՆԳՆ-ից առ այս պահը հայտնել են, որ կարգադրություն չի ստացվել։ Ջալալ Հարությունյանի ճակատագրից տեղեկություն չունի նաև տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը․․․»։ |

«Հայաստանի բոլոր բնակավայրերը հավերժ են, դուք՝ ժամանակավոր»». Արմեն Հովասափյան (լուսանկար)
5803:12
Հետաքրքիր փաստեր՝ Սերգեյ Խաչատրյանին փոխանցված՝ Ստրադիվարիուսի ջութակի մասին (տեսանյութ)
11502:22
«ՍԱՏՄ-ի համար հասարակական կարծիքը բացարձակ կարևոր չէ»․ Անուշ Պողոսյան
14501:06
«Սյունիքի հարավում փակվեց հերթական դպրոցը». Նաիրի Հոխիկյանմ
15100:42
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է բժիշկ Նարեկ Շահբազյանը
56500:18
Բեմադրիչ Ժիրայր Դադասյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին
17900:12
Տիգրանի մայրը որոշել է լքել համայնքը
31300:00
«Open Caucasus Media-ն պատռել է Հայաստանի իշխանությունների անամոթ դեմքը». Արման Թաթոյան (տեսանյութ)
197Երեկ, 23:30
