Գազայի հատվածը կկառավարի 15 տեխնոկրատներից բաղկացած կոմիտեն

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթին հայտարարել է, որ Գազայի հատվածը կկառավարվի 15 պաղեստինցի տեխնոկրատներից բաղկացած կոմիտեի կողմից։ Խորհուրդը կգլխավորի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք պետք է ներգրավենք նրանց՝ Գազայի բնակիչների առօրյա կյանքն ապահովելու համար, և Խաղաղության խորհուրդը պետք է աջակցի և վերահսկի Գազայի վերականգնմանն ուղղված միջոցների և ռեսուրսների հոսքը», - Associated Press-ին ասել է Աբդել Աթին։
Նախարարի խոսքով՝ կոմիտեի 15 անդամները հաստատվել են բոլոր պաղեստինյան խմբավորումների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի կողմից։ Նա հավելել է, որ նրանք նաև «ստուգվել» են Իսրայելի իշխանությունների կողմից։ Նա չի անվանել կոմիտեի անդամներին։
Աբդել Աթին նաև հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ն աջակցում է պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ-ի ծրագրին և «որևէ դեր չի խաղա անցումային շրջանում»։ Նա նաև ընդգծել է, որ Իսրայելը պետք է դուրս բերի իր զորքերն անկլավից, ապահովի մարդասիրական օգնության հոսքը և ապահովի վարչական կոմիտեի գործունեությունը։

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
7703:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
9601:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
181Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
115Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
109Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
120Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
202Երեկ, 21:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
195Երեկ, 21:31