Պակիստանի և Աֆղանստանի սահմանին բախումները վերսկսվել են

Աֆղանստանի և Պակիստանի զինվորականների միջև ծանր մարտերը վերսկսվել են Դուրանդի գծի երկայնքով, որը Աֆղանստանի չճանաչված սահմանն է Պակիստանի հետ։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Tolo news-ին։
«Տեղական աղբյուրները հաղորդում են, որ Սփինբուլդակ-Չաման սահմանային անցակետում լուրջ բախումներ են տեղի ունեցել։ Պայթեցվել է Բարեկամության դարպասը (սահմանային անցակետում- խմբ.)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Տեղի բնակիչների խոսքով՝ բախումները սկսվել են վաղ առավոտյան, երբ պակիստանյան ուժերը ծանր տեխնիկա են օգտագործել Քանդահար նահանգի Սփինբուլդակին հարակից տարածքների վրա, իսկ թալիբները պատասխանել են կրակին։
Ըստ հաղորդագրությունների՝ Սփինբուլդակում զոհվել է քաղաքացիական երեք անձ, վիրավորվել են երեխաներ։ Զոհեր կան նաև պակիստանյան զորքերի շրջանում, սակայն երկու կողմերի պաշտոնյաները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը։
Tolo news-ի տվյալներով՝ բախումներ են տեղի ունեցել նաև Աֆղանստանի Նանգարհար նահանգի Աչին շրջանի Բանդար շրջանում։

Իշխանությանը խանգարող Ղազարյանի «չեզոքացման» ծրագիրը․ մանդատը՝ դատարանի որոշման տակ․ «Ժողովուրդ»
3109:12
«ՔՊ ընտրողնե՛ր, ձեր խիղճը հանգի՞ստ է»․ Մեսրոպ Եսայան
3109:00
«Տիգրանաշենի վտանգավոր օրակարգը. սահմանազատումը կարող է վերածվել միակողմանի զիջման»․ Սուրեն Սուրենյանց
10103:06
«Հողերի թեմայով այսօր օրակարգային պետք է լինի միայն ՀՀ-ից հակառակորդին դուրս մղելու հարցը»․ Թաթուլ Հակոբյան
12201:06
«Տեղափոխվել է Փաշինյանի հովանոցի տակ․ նմանները հովանոց են ճանաչում, ոչ թե մարդ»․ Հակոբ Բադալյան
14900:36
«ՔՊ-ն ու ՀՀԿ-ից «թռածները»՝ կապիտուլյացիայի և ուրացման խորհրդանիշն են»․ Էդուարդ Շարմազանով
12100:12
«Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները»․ ՆԳՆ
9700:02
«Անկլավներն Ալիևին պետք են՝ ՀՀ-ն Ադրբեջանից կախյալ «պետություն» դարձնելու համար»․ Վարդան Ոսկանյան
98Երեկ, 23:54