Չորեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրը թաքցվում է»․ Արա Զոհրաբյան

«Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրը թաքցվում է»․ Արա Զոհրաբյան
145
Այսօր, 11:54

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՄԿՐՏԻՉ ՍՐԲԱԶԱՆԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ։
Արագածոտնի թեմի 5 հոգևորականի և Մկրտիչ Սրբազանին բերման են ենթարկել՝ նրանց բնակարանները խուզարկելուց հետո:
Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրը հայտնի չէ, քննչական կոմիտեն տեղեկություն չի հայտնում, իսկ քննչական խմբի ղեկավարն ասում է՝ տեղյակ չեմ, թե ուր է:
Սա Մկրտիչ Սրբազանի (ավազանի անունը Հայկ Պռոշյան) իրավունքի կոպիտ խախտում է:
Պետական մարմնի այս վարքագիծն առերևույթ համապատասխանում է Քրեական օրենսգրքի 451 հոդվածին (բռնի անհետացումը):
Ըստ այդ նորմի՝ բռնի անհետացումը՝ պետության կողմից տրված լիազորությամբ, պետության աջակցությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող պաշտոնատար անձի, այլ անձի կամ մի խումբ անձանց կողմից ազատությունից օրինական հիմքերով կամ ապօրինի զրկված անձի ազատությունից զրկելու փաստը ժխտելը կամ թաքցնելը կամ նրա կարգավիճակի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունը թաքցնելը, որի հետևանքով անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Հ.Գ. Բերման են ենթարկվել նաև հետևյալ քահանաները՝
Տեր Փառեն, Տեր Մանուկ, տեր Հայկ, տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ։
Բերման են ենթարկվել նաև Արագոծոտնի թեմի աշխարհիկ աշխատակիցներ»։

Աղբյուրը`   Արա Զոհրաբյան