Չորեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Մայր Աթոռի դեմ ուղղված գրոհի երկրորդ փուլը փաստացի մեկնարկել է». Վիտալի Մանգասարյան

«Մայր Աթոռի դեմ ուղղված գրոհի երկրորդ փուլը փաստացի մեկնարկել է». Վիտալի Մանգասարյան
116
Այսօր, 14:24

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր առավոտյան, յոթ տարի միևնույն դասարանում մնացած տգետ իշխանությունները իրավապահ համակարգի մասնակցությամբ ձեռնամուխ են եղել խուզարկությունների եւ ձերբակալությունների Արագածոտնի թեմում։
Վեց հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, բերման են ենթարկվել, իսկ նրանց բնակարաններում իրականացվել են խուզարկություններ։
Մայր Աթոռի դեմ ուղղված լայնամասշտաբ գրոհի երկրորդ փուլը փաստացի մեկնարկել է:
Հիշեցնեմ նաև, որ Նիկոլը վերջերս հայտարարել էր, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսում է շարունակել «հարձակումը» Մայր Աթոռի վրա, բայց կոնկրետ օր ու ժամ չէր նշել:
ԲԴԽ նախագահին SMS-ով գործից հեռացնող ղեկավարն, իհարկե, նույն կերպ կարող է մի առավոտ՝ հեծանիվ քշելուց առաջ, SMS ուղարկել ՆԳՆ-ին ու Քննչական կոմիտեին՝ հերթական հարձակման հրահանգներով։ Նրա ոճը հենց այդպիսին է՝ անձնական քմահաճույքներով կառավարվող պետություն, որտեղ մեկ հաղորդագրությունը կարող է փոխարինել թե՛ օրենքին, թե՛ Սահմանադրությանը»։