«Եթե հոգևորականի քողի ներքո դավեր են անում երկրի ներսում, պետք է պատժվեն օրենքի խստությամբ»․ Լուսինե Բադալյան
![]() 352 Չորեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2025 թ., 16:12 «Հոգևորականները որևէ բանով չեն խանգարում, եթե զբաղվեն իրենց գործով։ Իսկ երբ հոգևորականը զբաղվում է քաղաքականությամբ, նա ավտոմատ կերպով համարվում է քաղաքական գործիչ և ենթարկվում է նույն պատասխանատվության, ինչ մնացած քաղաքական գործիչները։ Հոգևորական լինելը քաղաքականությամբ զբաղվելու մեջ որևէ առավելություն որևէ մեկին չի տալիս»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ խոսելով Միքայել Սրբազանի և հոգևորականների այսօրվա ձերբակալությունների մասին։ «Եկեղեցին իրավունք չունի քաղաքականության մեջ դիրքորոշում հայտնելու։ Կան հոգևորականներ, որոնք իրենց հոգևորականությունը թողած, զբաղվում են քաղաքականությամբ, և շատ ավելի ազնիվ կլիներ, որ նրանք հանեն իրենց հագուստը և զբաղվեն քաղաքականությամբ։ Իսկ եթե նրանք շարունակում են մնալ հոգևորական և էդ քողի ներքո անում դավադրություններ երկրի ներսում, ապա նրանք պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- ասել է պատգամավորը։ |

Սպասվում է առանց տեղումների եղանակ
2600:06
Տիգրանի մայրը որոշել է լքել համայնքը
11200:00
«Open Caucasus Media-ն պատռել է Հայաստանի իշխանությունների անամոթ դեմքը». Արման Թաթոյան (տեսանյութ)
138Երեկ, 23:30
«Սկսվում է իշխանության ինքնակլանման, ինքնասպառման փուլը և ավարտը». Վլադիմիր Մարտիրոսյան
92Երեկ, 23:24
«Չէ, բայց սրանց երեսի պադոշությունը, էլի». Սևակ Հակոբյան
143Երեկ, 23:06
«Սա ռուսական կողմի բացահայտ դիրքորոշում է». Արտակ Մուրադյան
138Երեկ, 22:54
Ռուսաստանն այլևս ԱՄՆ-ի հետ չի կիսվում Ուկրաինայի առաջնագծի քարտեզներով
207Երեկ, 22:32
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին
142Երեկ, 22:12
