«Ինչքան շատանում են իշխանությունների վախերը, այնքան գնում են ոչ ադեկվատ գործողությունների»․ Ռուբեն Մխիթարյան
![]() 214 Չորեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2025 թ., 17:06 «Ինչքան շատանում են իշխանությունների վախերը, այնքան գնում են ոչ ադեկվատ գործողությունների»,- Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։ «Իրենք շատ լավ հասկանում են, որ Հայոց եկեղեցին այն կարևորագույն հենասյունն է, որի վրա միշտ հույս է դրել, հույս է դնում և դնելու է հայ ժողովուրդը։ Մարդ, ով փորձում է վերարտադրվել և ապրում ու կռիվ է տալիս էս երկրում միայն իր իշխանությունը պահելու համար, պետք է ոտնձգություն կատարի Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը, որովհետև, եթե մի քիչ լավ ես պատկերացնում տվյալ անձնավորության հանրային դիրքը, հանրային կշիռը, հնարավորությունները, տասնյակ տարիների ընթացքում Հայաստանի և Արցախի համար արած ամեն ինչը, պարզ է, որ առաջնային թիրախ է դառնալու տվյալ անձնավորությունը։ Սամվել Կարապետյանը, սրբազանները քաղբանտարկյալներ են»,- նշել է Ռուբեն Մխիթարյանը։ |

Սպասվում է առանց տեղումների եղանակ
2600:06
Տիգրանի մայրը որոշել է լքել համայնքը
11200:00
«Open Caucasus Media-ն պատռել է Հայաստանի իշխանությունների անամոթ դեմքը». Արման Թաթոյան (տեսանյութ)
138Երեկ, 23:30
«Սկսվում է իշխանության ինքնակլանման, ինքնասպառման փուլը և ավարտը». Վլադիմիր Մարտիրոսյան
92Երեկ, 23:24
«Չէ, բայց սրանց երեսի պադոշությունը, էլի». Սևակ Հակոբյան
143Երեկ, 23:06
«Սա ռուսական կողմի բացահայտ դիրքորոշում է». Արտակ Մուրադյան
138Երեկ, 22:54
Ռուսաստանն այլևս ԱՄՆ-ի հետ չի կիսվում Ուկրաինայի առաջնագծի քարտեզներով
207Երեկ, 22:32
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին
142Երեկ, 22:12
