Չորեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Մկրտիչ Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել»․ Արա Զոհրաբյան

«Մկրտիչ Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել»․ Արա Զոհրաբյան
126
Այսօր, 18:06

«Մկրտիչ Սրբազանը ձերբակալված է, քրեական հետապնդում են հարուցել նրա նկատմամբ, Սրբազանին մեղադրում են օրինական հավաքներին մասնակցությունը խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև ընտրական քվեարկության արդյունքների վրա ազդելու մեղադրանքով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Սրբազանին ի սկզբանե Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժին են տեղափոխել, բայց նրան կոնտակտի հանարվորություն չի տրվել։

Փաստաբանի գնահատմամբ՝ այս երկու մեղադրանքներն էլ շինծու են։ «Այս ամենը հակաեկեղեցական շարժման շրջանակներում է ընթանում։ Սրբազանին տանելու են կալանավորման և փորձելու են անել այն, ինչ անում են մյուս կալանավորված Սրբազանների հետ»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ դեռևս այլ մանրամասներ չի կարող հայտնել։

Հիշեցնենք՝ երեկ գիշերը խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:

«Մկրտիչ Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել»․ Արա Զոհրաբյան