Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել, թե ինչու են ձերբակալվել հոգևորականները
![]() 249 Չորեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2025 թ., 19:48 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «Կատարված երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ: Կատարված մեծածավալ քննչական ու վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերի հիման վրա Հ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը պաշտոնեական դիրքն օգտագործելով), Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), Ա.Ա.-ի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը) և Ն.Ա.-ի նկատմամբ՝ 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը): Վերջիններս ձերբակալվել են: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |

«Նզովյա՛լ, գնա ստեղից», «50 հազարով թաղում անող». վիճաբանություն՝ Տեր Նշան քահանայի և քաղաքացու միջև (տեսանյութ)
2914:24
«Աղանդավորների շեֆերն են անգամ Նիկոլի հետ Յոթ Վերք մտել». Սյուզի Բադոյան (տեսանյութ)
13613:18
«Աշխարհի սպիտակամորթ բնակչությունը վերացման վտանգի տակ է»․ Մասկ
17513:06
Յոթ Վերքում պատարագի ընթացքում քաղաքացիները հնչեցրեցին Վեհափառի և Միքայել Սրբազանի անունները. աղջկան դուրս հանեցին եկեղեցուց (տեսանյութ)
18812:35
«Յոթ Վերք եկեղեցին 37 տարի առաջ երկրաշարժից հետո մնաց կանգուն, իսկ այսօր կրկին ցնցվում է». Մարգարիտ Եսայան
18412:24
«Քաղաքական «պատարագին»՝ քաղաքական պատասխան». Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
15512:05
«Գյումրիում ձևավորվում է նախադեպ՝ երկրի ղեկավարը ցանկացած պահի կարող է գալ ձեր տուն, ձեզ դուրս հանել ձեր տնից». Ռուբեն Մելիքյան
15711:24
Նիկոլ Փաշինյանը Գյումրու Յոթ Վերք եկեղեցում մասնակցում է պատարագի. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
16810:55
