«Պաշտպանական կողմի դիրքորոշումները ներկայացնելու փուլն ավարտեցինք»․ Արամ Վարդևանյան
![]() 219 Չորեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2025 թ., 22:12 «Պաշտպանական կողմի դիրքորոշումները ներկայացնելու փուլն ավարտեցինք․ բոլոր պաշտպաններով մանրակրկիտ ներկայացրինք մեր փաստարկները»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Հաստատապես կարող եմ ասել, որ եթե ունենանք ողջամիտ հնարավորություն իրական իրավաբանության և արդարադատության, ապա միանշանակ է, որ պետք է այս միջնորդությունը մերժվի,- նշեց Վարդևանյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ փաստաբանների ակնկալիքի նշաձողը բավականին ցածր է։ «Չենք ուզում 100 տոկոս ծավալի իրավաբանություն, որովհետև միամտություն կլինի կարծել, թե դա կարող է իրականացվել այսօրվա պայմաններում»,- հավելեց նա։ Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննության դատական նիստը, երեկ այն հետաձգվել էր: Նիստը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։ Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել էին ՔԿ-ից։ |

«ԱՅՍ ԱՂԵՏԻ ԴԻՄԱՑ ԿԱՅՆԳՆԱԾ՝ խոսում են Տիգրանաշենը հանձնելու մասին». Սուրեն Ներսիսյան
3418:18
«Հանցագործները կորցրել են վախը պետության ու ոստիկանության նկատմամբ՝ չէ՞ որ թիրախն իրենք չեն». Սամվել Աշոտյան
7717:54
«Առաջիկայում իշխանության կատաղության նոպաներն ավելի ինտենսիվ են դառնալու»․ Դերենիկ Մալխասյան
13517:00
Վրաստանում հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի «սև արկղերը»
14816:26
Ռուբեն վարդապետ Զարգարյանը հրավիրվել է ՔԿ (տեսանյութ)
11716:18
Զոհված 20 անձանցից 18-ի մարմինները հայտնաբերվել են
30815:33
«Փաստորեն ոստիկաններն են եղել»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
15415:24
«Լավ ա չասեցիր՝ ժողովուրդը կարող է որոշել, պատարագը դիսկոտեկ դարձնել»․ Էդուարդ Շարմազանով
12815:06
