«Իրավապահների թեմայի մեջ չկամ․ վերջին դեպքերի հետ կապված՝ մասնակցություն չունեմ»․ Տեր Արամ
![]() 206 Հինգշաբթի, 16 հոկտեմբերի, 2025 թ., 00:18 «Չկամ ես իրավապահների թեմայի մեջ, իհարկե այս թեմաները, որ զարգացել են, զարգանում են, ես գրեթե ամիսուկես է այս ամենի մեջ եմ, բայց վերջին դեպքերի հետ կապված մասնակցություն չունեմ», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյանը՝ հերքելով իր մասնակցությունը Արագածոտնի թեմի շուրջ վերջին զարգացումներին: Անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքը հաղորդում չի ներկայացրել, Արամ քահանան արձագանքել է․ «Եթե մամուլով շրջանառվող լուրերին էլ հետևեք, կտեսնեք, որ Հայաստանում կան նաև կազմակերպություններ, ովքեր որ հետաքրքրված են, թե ինչ է կատարվում եկեղեցու մեջ, փորձել են նաև պարզաբանումներ ունենալ և այդ հարցերը հենց իրենք են բարձրաձայնել»։ «Ես Քննչական չեմ հրավիրվել, որևէ մեկը ինձ չի զանգել, Դատախազություն չեմ գնացել: Այսինքն՝ այս ամենն առանց ճշտելու ինձ հետ կապելը, ես չեմ ուզում որակումներ տալ, բայց ճիշտ չեմ համարում, որովհետև ինֆորմացիան ևս սնունդ է, և այդ սնունդը կարող է լինել օգտակար և վնասակար», - նշել է նա։ Արդյո՞ք Արագածոտնի թեմի առաջնորդի ճնշմամբ է մասնակցել ցույցերին, ինչի մասին նա հայտարարել էր Հանրայինի հետ հարցազրույցում, թե իր կամքով չէ, որ մասնակցել է հավաքներին, Տեր Արամը պատասխանել է «Այստեղ կանոնները արդեն պետք է հիշել, որովհետև որևէ մեկ հոգևորական, կարծում եմ, ինքնագլուխ ցույցերի չէր մասնակցի․ եթե դու համազգեստով ես, դու եկեղեցին ես ներկայացնում, իսկ այս պարագային առանց թույլտվության դու եկեղեցին չես կարող ներկայացնել»։ «Այսինքն՝ թեմի առաջնո՞րդն է եղել», - այս ճշտող հարցին Տեր Արամն արձագանքել է․ «Իհարկե, որ թեմերը որ մասնակցել են՝ հստակ հրահանգ եղել է»։ Տեր Արամի կարծիքով իր հայտարարությունը պիտի քննվի․ «Որովհետև եթե եղել են ազատության նկատմամբ ճնշումներ՝ մարդու խոսքի, իրավունքի, և առհասարակ ընտրությունները կլինեն, ցույցերը կլինեն, դրանք այնպիսի շարժումներ են, որ մարդը գաղափարապես դրան պիտի հարի, եթե դու գաղափարապես այդ շարժմանը չես հարում, բայց այնտեղ ես, դա էլ է տարօրինակ»,- նշել է Տեր Արամը՝ հավելելով՝ մարդը պետք է ազատ լինի։ |

Տաթև Սարգսյանցն ու Մանյա Ղազարյանը պատմել են՝ ինչպես են մտել Յոթ վերք ու հնչեցրել կաթողիկոսի ու թեմի առաջնորդի անունները (տեսանյութ)
3221:00
Գողացել են Տափերական գյուղի՝ Վանից բերված 13-րդ դարի ավետարանը (լուսանկար)
11820:30
Իսրայելի նախագահը հրաժարվել է Թրամփի խնդրանքով ներում շնորհել Նեթանյահուին
15520:19
«Իշխանության սադրանքը և Վեհափառի խոհեմությունը». Սուրեն Սուրենյանց
15119:24
Նեթանյահուն մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից անգամ ներում ստանալուց հետո
16319:09
«Սուրբ Սարգիս եկեղեցում, սուրբ Պատարագին էլի հնչեց Վեհափառ Հոր անունը». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
18518:24
«Վեհափառ Հայրապետը կայացրեց իմաստուն որոշում». Ռուբեն Մելիքյան
20018:06
«Յոթ վերք եկեղեցիս կենդանացավ». Վահան Թումասյան (տեսանյութ)
19317:48
