Նիկոլ Փաշինյանը Սրբազանին «կկալանավորի» ու կգնա «հաղթական պատարագի». «Ժողովուրդ»
![]() 145 Հինգշաբթի, 16 հոկտեմբերի, 2025 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ Հայ առաքելական եկեղեցին ազատելու է Ամենայն հայոց կաթողիկոսից, եւ անցել է գործնական քայլերի: Սակայն, իր ոճին համահունչ՝ ոչ իր դեմքով եւ ոչ իր ձեռքով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բացի Իոաննիսյանից, այս գործով հաղորդում է տվել նաեւ մի քննիչ՝ արդեն քննչական գործողությունների արդյունքում, որի անունը ճշտվում է: Ինչ է ստացվում. Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական պահանջները բավարարելու համար քննիչներին, դատախազներին, փաստորեն նաեւ Իոաննիսյանին հանեց հոգեւորականների դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԱԾ-ն 17 հոգեւորականների եւ ծառայողների տուն է մտել խուզարկության՝ միաժամանակ առգրավելով նրանց ընտանիքների անդամների, այդ թվում՝ անչափահասների հեռախոսները, ապա բերման ենթարկելով բոլորին: Մինչեւ կեսգիշեր վկայի կարգավիճակով բաց են թողել հոգեւորականների մեծ մասին՝ բացառությամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Մուղնու հոգևորական, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգինի և թեմի 60 ամյա կին ֆինանսիստի, որոնց, ամենայն հավանականությամբ, կկալանավորեն այս գիշեր նշանակված նիստերով: Այս ձեռագիրն արդեն ծանոթ է. սկզբում մտնում են խուզարկության, հետո նոր մեղադրանք հարուցում: Երեկ եկեղեցու գանձարանները կոտրելով՝ իրավապահները գտան, օրինակ, մեդալներ, գումար, բենզինի կտրոններ եւ այլն, ցուցադրեցին դա՝ փորձելով հանրության շրջանում «թալանչու նոստալգիա» առաջացնել եկեղեցու նկատմամբ. հետո կմտածեն, թե ում վրա ինչ մեղադրանք «կարեն»: Փողերի կադրերով ակնհայտորեն լուծվում էր հասարակության վրա ազդելու քաղաքական խնդիրը: Նույն ձեռագիրն էր ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեպքում. սկզբում Փաշինյանի ընտանեկան թերթը գրեց, թե խուզարկում են և ձերբակալել են բարերարին, հետո պարզվեց, որ հիմքեր չկան ձերբակալելու, ժամեր շարունակ գործ էին սարքում, որն ի վերջո դատարանը ոչ իրավաչափ համարեց: Բայց բարերարը կալանավորված էր: Ահա այսպես՝ Տեր Արամի ձեռքով չեզոքացնելով և գլխատելով Արագածոտնի թեմին՝ Նիկոլ Փաշինյանը մյուս շաբաթ կգնա Օշական՝ մասնակցելու Տեր Արամի պատարագին: Փաշինյանական հոգեւորականն արդեն հաստատել է, որ ինքն է վարչապետին հրավիրել պատարագի, որ հետո իր բնակիչները Փաշինյանին գյուղի վերաբերյալ հարցեր տալու հնարավորություն ունենան: Այսինքն՝ Արագածոտնում մարզպետ չկա՝ ի դեմս Սերգեյ Մովսիսյանի, որ Կառավարությանը հասցնի մարդկանց ուղերձները, Տեր հայրն է զբաղված համայնքի խնդիրներով: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հանգամանք, որ ստիպում է իրական հավատացյալներին կանգնել կաթողիկոսի կողքին». Կարեն Հեքիմյան
11803:06
«Վատը աղմկոտ է, բայց լավը շատ է». Տաթևիկ Հայրապետյան
13602:12
«Ալեքսանդրապոլյան դասեր, արդյո՞ք պատմությունը կրկնվում է». Դերենիկ Մալխասյան
16401:06
Ուկրաինայում կտրուկ աճել է արտագաղթը
24400:38
«Արքեպիսկոպոս Աջապահյանի գլխավորած Շիրակի թեմը մնաց կուռ և անհողդողդ». Արեգ Սավգուլյան
18800:00
ԵՄ-ն կարող է մշտապես սառեցնել ռուսական ակտիվները՝ շրջանցելով Հունգարիայի վետոն
246Երեկ, 23:54
«Անթիլիասն այդ քաջությունն ունեցած է և ունի՝ ո՛չ ասելու». Արամ Ա (տեսանյութ)
192Երեկ, 23:30
Շվեյցարիայի բնակիչների կեսը կողմ է արտահայտվել բնակչության թվի սահմանափակմանը
317Երեկ, 23:19
