ՔՊ-ականները Հռիփսիմե Հունանյանի վարած նիստն արհամարհել են․ «Հրապարակ»
![]() 241 Հինգշաբթի, 16 հոկտեմբերի, 2025 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «Հերթական քառօրյայից առաջ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարում, քննարկում լիագումար նիստերի օրակարգ մտնող նախագծերը, ընդունում կամ մերժում դրանք։ Երեկ առողջապահության մշտական հանձնաժողովի նիստ կար, որն առաջին անգամ վարում էր նորընտիր նախագահ Հռիփսիմե Հունանյանը, որի ընտրությունը բուռն քննարկումների պատճառ դարձավ, քանի որ նախագահը չունի բարձրագույն կրթություն: Երեկվա նիստը կտապալվեր քվորումի բացակայության հիմքով, եթե ներկա չլիներ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, որն օրերս է հողին հանձնել որդուն, սակայն ներկայացել էր։ Փոխարենը հանձնաժողովի անդամ ՔՊ-ականները չէին բարեհաճել ներկայանալ նիստին, ըստ ամենայնի, անձնական գործերն ավելի էին կարեւորել, քան աշխատանքը։ Չնայած ՔՊ-ն ինչպես բոլոր, այս յոթ հոգանոց հանձնաժողովում էլ մեծամասնություն է կազմում, բայց երեք անդամ էր ներկա՝ նախագահը, Լուսինե Բադալյանը եւ նորաթուխ պատգամավոր Վանիկ Օհանյանը, բացակայում էին Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը, Էմմա Պալյանը, ընդդիմությունից Ասպրամ Կրպեյանը, որը երեխայի է սպասում եւ վատառողջ է։ Իշխանականներն ինչպես մատների արանքով վերաբերվում են իրենց աշխատանքին, այնպես էլ երկիր են կառավարում»։ |

«Եթե Իրանը հարվածի, մենք նրանց աննախադեպ ուժով կհարվածենք». Թրամփ
14011:45
Իրանում բողոքի ցույցեր են սկսվել Խամենեիի սպանությունից հետո (տեսանյութ)
13811:33
«Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ավելի քան 20 ամերիկյան բազաների». ԻՀՊԿ
16610:51
«Իրանի հետ համաձայնության գալը ավելի հեշտ է դարձել Խամենեիի մահից հետո». Թրամփ
21010:39
Իրանում 40-օրյա սուգ է հայտարարվել Խամենեիի մահվան կապակցությամբ
21610:21
«ԱԽ նիստում քննարկեցինք ԻԻՀ շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13810:12
«ԱՄՆ-ն և Իսրայելը փորձելու են ստեղծել իրավիճակ, որպեսզի ԻԻՀ-ն վերաֆորմատավորվի որպես աշխարհիկ պետություն». Արա Պողոսյան
12609:48
Իրանը հաստատել է Ալի Խամենեիի մահը
28609:15
