«Քրեականացումը չի կարող հետին ամսաթվով դիտարկվել»․ Երեմ Սարգսյան
![]() 173 Հինգշաբթի, 16 հոկտեմբերի, 2025 թ., 10:42 «Մկրտիչ Սրբազանին մեղսագրվող հոդվածներից մեկն այն պահին, իբր երբ որ ենթադրյալ արարքը կատարել է, հանցագործություն չի հանդիսացել: Իրենք ասում են՝ 2021 թվականին դու հարկադրել ես, որպեսզի ընտրության մասնակցի և կոնկրետ անձի չընտրի: 2021 թվականին դա հանցագործություն չի եղել: 2022 թվականի օրենսգրքով նոր վերածվել է հանցագործության: Իսկ օրենքը պարզ է, եթե կոնկրետ արարքի կատարման ժամանակ դա հանցագործություն չի, ապագայի քրեականացումը չի կարող հետին ամսաթվով գնալ և դիտարկվել,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը և ընդգծել, որ «մյուս հոդվածով էլ իրենք ասում են, որ դու կոնկրետ մեթոդների կիրառմամբ քո ծառայողական լիազորությունների գործադրմամբ հարկադրել ես հավաքի մասնակցել, բայց չկարողացան ցույց տալ օրենքով նախատեսված, թե ինչ եղանակով է հարկադրումը կատարվել: Այսինքն՝ ընդամենը խոսքեր, որ հանցագործություն է կատարվել, բայց թե այդ հանցագործությունը ոնց է դրսևորվել, հանցավոր որևէ հատկանիշ չկար»: Անդրադառնալով խուզարկությունների ընթացքում հայտնաբերված գումարին՝ փաստաբանը նշել է, որ այդ գումարների մասին մեղադրանք էլ չկա: «Շատ բնական է, որ թեմի առաջնորդարանում գումար կա, որովհետև բազմաթիվ ծախսեր կան, որոնք պետք է հոգացվեն: Փորձում են չեղած տեղը տպավորություններ ստեղծել»,-ասել է նա: |

«Քաղաքական «պատարագին»՝ քաղաքական պատասխան». Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
6812:24
«Յոթ Վերք եկեղեցին 37 տարի առաջ երկրաշարժից հետո մնաց կանգուն, իսկ այսօր կրկին ցնցվում է». Մարգարիտ Եսայան
7912:06
«Գյումրիում ձևավորվում է նախադեպ՝ երկրի ղեկավարը ցանկացած պահի կարող է գալ ձեր տուն, ձեզ դուրս հանել ձեր տնից». Ռուբեն Մելիքյան
13011:24
Նիկոլ Փաշինյանը Գյումրու Յոթ Վերք եկեղեցում մասնակցում է պատարագի. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
14210:55
«Երկիրը վխտում է քրեական հանցանքների մեջ, քրեական ոստիկանության պետը գնացել է «պատարագի»». Էդգար Ղազարյան
12910:40
«Մի խեղկատակ որոշել է շոու կազմակերպել գյումրեցիների համար ողբերգական այս օրը». Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
17410:24
«Յոթ Վերք եկեղեցին այս պարագայում բռնազավթված է որոշակի խմբի կողմից». Տեր Հուսիկ Գրիգորյան
16209:40
Մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Գյումրու Յոթ Վերք եկեղեցու մոտ (տեսանյութ)
14309:25
