Էկոպարեկները կաշառքի դիմաց թույլ են տվել ապօրինի ծառահատումներ կատարել
![]() 97 Այսօր, 11:12 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի գլխավոր էկոպարեկը նույն տեղամասի մեկ այլ գլխավոր էկոպարեկի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, մի շարք անձանց օգտին ապօրինի անգործության համար նրանցից կաշառք են ստացել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված էկոպարեկները, Տավուշի մարզի մի շարք բնակիչների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևան» անտառտնտեսության տարածքում ապօրինի ծառահատումներ կատարելուն չխոչընդոտելու և դրանք կանխելուն ուղղված համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար 2025 թվականի մայիսից հունիսն ընկած ժամանակահատվածում նրանցից որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Ստացած կաշառքի դիմաց էկոպարեկները ապօրինի ծառահատումները կանխելու ուղղությամբ միջնոցներ չեն ձեռնարկել, չեն արձանագրել ապօրինի ծառահատում կատարելու փաստը, օրենքով նախատեսված կարգով առերևույթ հանցանքի մասին հաղորդում չեն ներկայացրել, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ թաքցվել է առերևույթ հանցագործության դեպքը և ապօրինի ծառահատումներ կատարած անձինք խուսափել են օրենքով նախատեսված պատասխանատվությունից: Կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար երկու գլխավոր էկոպարեկներին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով (2 դրվագ) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Էկոպարեկներին կաշառք տված անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի հատկանիշներով: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: |
«ՀՀ-ում դարդերով զբաղվող միակ ինստիտուտը Կառավարությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1314:30«Հարսն ու փեսան հասել են եկեղեցի, պարզվել է՝ ԱԱԾ-ն քահանային տարել է»․ օգտատեր (տեսանյութ)
7614:06Տեր Արամը հարցաքննվել է
10113:24«Առաջնորդի «կեղտոտ» տեսքը՝ անհարգալից վերաբերմունք է գործընկեր պետության նկատմամբ»․ Արմեն Հովասափյան
12513:06«Քաոս էր, նույնիսկ հեծանվով հնարավոր չէր անցնել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13112:42«Ձեր պատիժը երկնային է լինելու»․ Ալեքսանդր Կոչուբաև
9912:36«Սմայլիկ դնե՞նք ծանուցումների վերջում, որ պոզիտիվ լինի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9812:24«Վարչապետի այսօրվա սրտիկը՝ քննիչներին, դատավորներին»․ Վահան Հովհաննիսյան
10512:18