«Իրանում հարգում են, իսկ Թուրքիայում ոչնչացնում քրիստոնեական եկեղեցիները»․ Ստեփան Դանիելյան
122
Այսօր, 16:24
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչու Իրանում հարգանքով են մոտենում քրիստոնեական մշակույթի և եկեղեցիների հանդեպ, իսկ Թուրքիայում եկեղեցիները կամ ոչնչացնում են, կամ մզկիթի վերածում: Պատճառները կարևոր են, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական առումով: Իրան Մեծ նշանակություն ունի Իրանի հարուստ մշակութային, քաղաքակրթական ու կրանական ժառանգությունը: Իրանը չունի ոչ լիարժեքության կոմպլեքս իր անցյալի հանդեպ: Իրանական քաղաքակրթությունը Իսլամով չի սկսվել ու Իսլամով չի վերջանում: Հարուստ մշակույթ ունեցող ժողովրդները հարգանքով էեն վերաբերվում նաև մյուս մշակույթների հանդեպ, հատկապես այն ժողովուրդների ու մշակույթների, որոնք իրենց տարածքում են ստեղծագործել, համարելով, որ դա նույնպես իրենց քաղաքակրթության մի մասն է: Իրանում ոչ միայն հարգանքով են վերաբերվում պատմամշակութային նման ժառանգությանն, այլև պետական հոգածություն են ցուցաբերում: Թուրքիա Թուրքերն իրենց անցյալի հանդեպ ունեն անլիարժեքության բարդույթ ու պատճառը պարզ է: Ժամանակակից թուրք ազգը խառնարան է, որը յուրացրել է իր տարածքում եղած մշակույթներ ու քաղաքակրթություն ստեղծած մյուս ժողովուրդների ժառանգությունը: Թուրքը կրոնափոխների խառնարան է և այդ ժողովուրդների ժառանգությունն իրենց հիշեցնում է իրենց ինքնության գաղտնիքները: Այսօրվա թուրքերը թուրք են դարձել միմիայն Իսլամի շնորհիվ ու Իսլամի միջոցով: Հանում ես Իսլամը, տակը ոչինչ չի մնում՝ դատարկություն: Մյուս մշակույթները «պահարանում պահված հին ոսկորներ» են, որոնք պետք է այնտեղ էլ մնան, թագնված, որ չհիշեցնեն թուրքերի անցյալի մասին: Դրա համար Թուրքիայում ատում են այդ ժողովուրդների ժառանգությունը, եկեղեցիները վերածում են մզկիթների, որպես այդ տարածքի անցյալի հանդեպ տարված հաղթանակի խորհրդանիշներ: Աթաթուրքը փորձեց թուրքերին վերածել քաղացիական ազգի, բայց դա բազմաթիվ հարցեր ու հարցադրումներ էր առաջացնում, որոնց պատասխանների որոնումը քայքայում էր թուրքերի ինքնությունը: Վերջին տասնամյակում բազմաթիվ եկեղեցիներ, որոնց զգալի մասը թանգարանների էին վերածվել, նորից մզկիթներ են դարձնում: Այսօրվա Հայաստանն, ինչպես էլ այն չկոչեք, թեկուզ «Իրական», իրենց հիշեցնելու է իրենց բարդույթավորված անցյալը և իրենք, ինչ էլ մենք չանենք, շարունակելու են մեզ ատել: Ատելության պատճառը մենք չենք, այլ իրենց պատմությունը, որի մասին փորձում են մոռանալ»: