Հինգշաբթի, 16 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Հարսն ու փեսան հասել են եկեղեցի, պարզվել է՝ ԱԱԾ-ն քահանային տարել է»․ օգտատեր

«Հարսն ու փեսան հասել են եկեղեցի, պարզվել է՝ ԱԱԾ-ն քահանային տարել է»․ օգտատեր
133
Այսօր, 14:06

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երիտասարդը պատմում է, որ հարսն ու փեսան երեկ հասել եկեղեցի՝ պսակադրվելու համար, ու պարզվել է, որ քահանային ԱԱԾ-ն տարել է։ Զույգը պսակադրությունը կատարել է ուրիշ եկեղեցում։

Հիշեցնենք, որ երեկ բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ու թեմի քահանաներ։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է 2 ամսով։ Իսկ Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվել է մեկ ամսով։

«Հարսն ու փեսան հասել են եկեղեցի, պարզվել է՝ ԱԱԾ-ն քահանային տարել է»․ օգտատեր