Աշոտ Մինասյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման
![]() 494 Հինգշաբթի, 16 հոկտեմբերի, 2025 թ., 14:48 ՀՀ ԴԱտախազությունը հայտնում է․ «Աշոտ Մինասյանը, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար, դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման. Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը և փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը՝ վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը: Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր այն արարքի համար, որ նա, խախտելով օրենսդրությամբ սահմանված կարգը, ձեռք էր բերել, փոխադրել և Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրին կից, իր տիրապետման ու օգտագործման ներքո գտնվող շինությունում մինչև 2020 թվականի նոյեմբերի 13-ը պահել էր՝ «ПК» տեսակի «BC 839» համարի 7,62 մմ տրամաչափի ակոսափող գնդացիր, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 26-ին վճռել էր Աշոտ Մինասյանին մեղավոր ճանաչել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով, նշանակված պատժին հաշվակցել Աշոտ Մինասյանի՝ փաստացի անազատության մեջ գտնվելու 1 ամիս 27 օր ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 տարի 10 ամիս 3 օր ժամկետով ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով։ Վերոնշյալ դատական ակտը բողոքարկվել էր Գլխավոր դատախազության կողմից. Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը և փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը՝ վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը»: Աղբյուրը` ՀՀ Գլխավոր դատախազություն |

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
19215:24
Արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր
56117.04.2026, 15:36
Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք
49017.04.2026, 10:18
«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը (տեսանյութ)
59516.04.2026, 22:00
Քաղավիացիայի կոմիտեն թռիչքների արգելքի վերաբերյալ հայտարարություն է տարածել
51915.04.2026, 18:42
Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանության համար մեղադրվող եղբայրներին (տեսանյութ)
51515.04.2026, 16:06
ՀՀ ԱԳ նախարարի և պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հանդիպումը
52914.04.2026, 21:24
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայա Կալասի հետ (տեսանյութ)
51414.04.2026, 17:18
