Հինգշաբթի, 16 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«ՔՊ-ական իշխանությունն է ժողովրդին դարդերի մեջ գցել»․ Ոսկան Սարգսյան

«ՔՊ-ական իշխանությունն է ժողովրդին դարդերի մեջ գցել»․ Ոսկան Սարգսյան
118
Այսօր, 15:54

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողներին հայտարարել է, որ Հայաստանում ժողովրդի դարդերով զբաղվող մի ինստիտուտ կա և դա ՀՀ կառավարությունն է, մնացածը կենացների ժանրից է։ Անցած գրեթե յութուկես տարում ՔՊ-ական իշխանությունը, դրա մաս կազմող կառավարությունը, Հայաստանի ժողովրդին գցել է պատերազմի մեջ, խլել մեր ազգային հպարտությունը, ազգին խոր սթրեսի մեջ գցել․ մոտ 5 հազար զոհերի, հազարավոր վիրավորների, բազում անհետ կորածների, գերիների, տասնյակ հազարավոր ընտանիքների դժբախտացման, դարդոտման պատճառ է դարձել, անխնա մսխում է պետական բյուջեն, ամեն տարի մեկ միլիարդ դոլար վարկ վերցնելով՝ Հայաստանը գցել է պետական պարտքի մեծ բեռի տակ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանը դարձրել է թմրամոլության, խաղամոլության, հարբեցողության, իրավական բեսպրեդելի երկիր, ժողովրդի համար դրանք շատ մեծ դարդեր են»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան