Հինգշաբթի, 16 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սրանց իրավական «բեսպրիդելը» սահման չունի»․ Լևոն Քոչարյան

«Սրանց իրավական «բեսպրիդելը» սահման չունի»․ Լևոն Քոչարյան
98
Այսօր, 17:12

«Նրանք անցնում են բոլոր իրավական, մարդկային, բարոյական սահմանները, եթե այս ամենը հանդուրժվի՝ վերջը հարձակումն է լինելու Մայր Տաճարի վրա»,-Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական հերթական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ խոսելով հոգևորականների ձերբակալումներից։ «Միշտ թվում է, թե սահման կարող է ունենալ սրանց այս իրավական «բեսպրիդելը», լկտիությունը, բայց ամեն անգամ իրենք ապացուցում են, որ չէ՝ կարող են ավելին։ Եվ հենց սրա մասին ենք մենք ամեն անգամ զգուշացնում և պայքարում սրա դեմ, որ հանրության այն հատվածը, ովքեր դեռ հույսեր են կապում այս իշխանության հետ, հասկանան, որ սրանք տանում են հայկականության ոչնչացմանը, որի առանցքը եկեղեցին է»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։

«Սրանց իրավական «բեսպրիդելը» սահման չունի»․ Լևոն Քոչարյան