Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է ուկրաինական ռազմական ուսումնարանին

Ուկրաինայի վրա զանգվածային հարձակման ժամանակ ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի ցամաքային զորքերի ուսումնական ստորաբաժանմանը։ Զինվորներ են զոհվել, հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Facebook-ում «Հարավ» օպերատիվ հրամանատարությանը։
Օպերատիվ հրամանատարությունը նշել է, որ ռուսական ուժերը հարձակման ժամանակ օգտագործել են երկու բալիստիկ հրթիռ։ Ուսումնական ստորաբաժանումը գտնվում է երկրի թիկունքում և համեմատաբար հանգիստ հատվածում։
«Հարվածի պատճառով, չնայած նախազգուշացումներին, թաքստոց գտնելուն և այլ անվտանգության միջոցառումներին, հնարավոր չի եղել խուսափել բոլոր զոհերից։ Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ծառայությունները։ Վիրավորները արագորեն ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Ստորաբաժանման զինծառայողները շուտով կկարողանան կապ հաստատել իրենց սիրելիների հետ»,- հայտնել են Ուկրաինայի զինված ուժերում։
Նրանք պարզաբանել են, որ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու որոշման համաձայն՝ Ռազմական իրավապահ ծառայությունն արդեն իսկ ներքին հետաքննություն է անցկացնում։

«Երևանի փոքրամասնության «իշխանության» նվերը՝ մարզերի ուսանողներին»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
5911:42
Տեղումներ սպասվում են միայն Սյունիքում (լուսանկար)
10107:24
«Մի ոչ պոպուլյար բան ասեմ ընդդիմադիր ընկերների համար». Տաթևիկ Սողոյան
14003:18
«Առաջինը ձեր պարագլուխը փախավ ծակը և հայտարարեց, որ հայկական բանակը չի պաշտպանելու արցախահայությանը». Գևորգ Սաֆարյան
15802:06
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը
14901:00
«Սկսվել է «Ո′չ»-ի արշավ. դուք արդեն Փաշինյանի օրակարգի մեջ եք, ու ... պարտված». Արա Պողոսյան
14600:24
Բեռլինում երիտասարդը Բունդեսթագի շենքից հանել է Գերմանիայի դրոշը և դրա փոխարեն տեղադրել Պաղեստինի դրոշը
32600:13
Թրամփը վենեսուելացի միլիարդատիրոջը դարձրել է Վենեսուելայից նավթի ներմուծման իր հիմնական գործընկերը
307Երեկ, 23:55