Պեսկովը հրաժարվել է պատասխանել Ասադի ճակատագրի վերաբերյալ հարցին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան և նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են Մոսկվայում ապաստանած Բաշար ալ-Ասադի ճակատագիրը։
Ըստ «Կոմերսանտի»՝ Պեսկովը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Կրեմլը որևէ մեկնաբանություն չունի այն մասին, թե արդյոք Ասադը կարտահանձնվի Դամասկոսին։
Վլադիմիր Պուտինի և Ահմեդ ալ-Շարաայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Կրեմլում նախորդ օրը։ Սա երկու քաղաքական գործիչների առաջին հանդիպումն էր և տևել է երկուսուկես ժամ։ Պեսկովը նշել է, որ Պուտինի և Ահմեդ ալ-Շարաայի բանակցությունների օրակարգում էր Սիրիայում գտնվող ռուսական ռազմաբազաների ճակատագիրը, առանց մանրամասներ հաղորդելու։
Ըստ գերմանական «Zeit» թերթի՝ Բաշար ալ-Ասադն այժմ իր ընտանիքի հետ ապրում է «Մոսկվա-Սիթի» համալիրում։

«Երևանի փոքրամասնության «իշխանության» նվերը՝ մարզերի ուսանողներին»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
5911:42
Տեղումներ սպասվում են միայն Սյունիքում (լուսանկար)
10107:24
«Մի ոչ պոպուլյար բան ասեմ ընդդիմադիր ընկերների համար». Տաթևիկ Սողոյան
14003:18
«Առաջինը ձեր պարագլուխը փախավ ծակը և հայտարարեց, որ հայկական բանակը չի պաշտպանելու արցախահայությանը». Գևորգ Սաֆարյան
15802:06
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը
14901:00
«Սկսվել է «Ո′չ»-ի արշավ. դուք արդեն Փաշինյանի օրակարգի մեջ եք, ու ... պարտված». Արա Պողոսյան
14600:24
Բեռլինում երիտասարդը Բունդեսթագի շենքից հանել է Գերմանիայի դրոշը և դրա փոխարեն տեղադրել Պաղեստինի դրոշը
32600:13
Թրամփը վենեսուելացի միլիարդատիրոջը դարձրել է Վենեսուելայից նավթի ներմուծման իր հիմնական գործընկերը
307Երեկ, 23:55