Ամիսներ անց հութիները խոստովանեցին` շտաբի պետը սպանվել է

«Ալ Ջազիրան», հղում անելով հութիներին, հաղորդել է, որ Եմենի հութիների շտաբի պետ Մոհամմեդ Աբդ ալ-Քարիմ ալ-Ղամարին սպանվել է «ծառայողական պարտականությունները կատարելիս»:
Չմեղադրելով Իսրայելին նրա սպանության մեջ, հութիները հայտարարել են, որ հակամարտությունը դեռ չի ավարտվել, և որ Իսրայելը «կստանա իր հանցագործությունների համար պատշաճ պատիժ»։ Հեռուստաալիքի հաղորդագրության մեջ չի նշվել ալ-Ղամարիի մահվան հանգամանքները։ Հութիները հաստատել են ալ-Ղամարիի մահը Իսրայելի օդային հարվածի հետևանքով նրա վիրավորվելու մասին հաղորդագրություններից մի քանի ամիս անց։ Գեներալ-մայոր ալ-Ղամարին համակարգել է Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Իսրայելում իրականացված ռազմական արշավները, այդ թվում՝ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածները, և 2021-2022 թվականներին ղեկավարել է հարձակողական գործողություններ Մարիբ նահանգում։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը իր X էջում գրել էր ալ-Ղամարիի մահվան մասին. «Հութիների ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել է, որ հութիների շտաբի պետը, որը թիրախավորվել էր հզոր հարվածի ժամանակ, մահացել է ստացած վերքերից՝ միանալով իր ընկերներին «չարիքի առանցքում»... Ես շնորհակալություն եմ հայտնել Ռազմական հետախուզության ղեկավար [AMAN], գեներալ-մայոր Շլոմի Բինդերին և վարչության մնացած անդամներին կատարած գերազանց աշխատանքի համար»։
Հութիները վերահսկում են մայրաքաղաք Սանան, ինչպես նաև արևմտյան և հյուսիսային Եմենը, որտեղ բնակվում է ավելի քան 20 միլիոն մարդ կամ Եմենի բնակչության մոտավորապես 70%-ը:

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
6902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
8300:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
96Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
106Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
118Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
189Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
97Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
112Երեկ, 17:12