Հինգշաբթի, 16 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Տիգրան Գալստյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է բժշկական կենտրոն

Տիգրան Գալստյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է բժշկական կենտրոն
137
Այսօր, 19:48

«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստին մեղադրյալներից Տիգրան Գալստյանը չի ներկայացել՝ առողջական խնդիրների պատճառով, ՔԿՀ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում նշեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։

«Պաշտպանյալս ցանկություն ուներ գալ, բայց չի ապահովվել նրա ներկայությունը դատարանի դահլիճում»,- դատարանում նշեց պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ այս պահին չի կարող ասել, թե Գալստյանը որքան ժամանակ կմնա հիվանդանոցում։