Հինգշաբթի, 16 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Բերման ենթարկված հոգևորականների, նրանց ընտանիքների անդամների հեռախոսներն առգրավել են

Բերման ենթարկված հոգևորականների, նրանց ընտանիքների անդամների հեռախոսներն առգրավել են
111
Այսօր, 20:30

Նախօրեին բերման ենթարկված հոգևորականների, նրանց ընտանիքների անդամների հեռախոսներն առգրավել են։ Այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Տեր Եսայի խոսքով՝ բերման ենթարկված քահանաներն այսօր էլ իրավապահների մոտ հարցաքննությունների են եղել, ժամը 4-5-ից հետո նոր կարողացել են վերադառնալ:

Հիշեցնենք, որ երեկ բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդն ու 12 քահանաներ, այսօր կալանավորվել է թեմի առաջնորդը։