Հինգշաբթի, 16 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Իրականում սա ընդամենը դասական առևտուր է». Սամսոն Գրիգորյան

«Իրականում սա ընդամենը դասական առևտուր է». Սամսոն Գրիգորյան
138
Այսօր, 20:54

Գործարար Սամսոն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասում ա՝ ճգնաժամային խումբ ենք ստեղծել, որ Երևանի խցանումների պատճառները հասկանանք։
Ցրեք էտ խումբը
Տնտեսություն զարգացնելու փոխարեն, տնտեսական ցուցանիշեր նկարելու հետևանք ա:
Հարկերը բազմապատկելով քաղաքացուն բիզնեսից դեպի տաքսավատ անել մղելու հետևանք ա:
2018-ին տաքսին հարկերից ազատելով հավելյալ գրավչություն տալու հետևանք ա:
Մարզերը չզարգացնելու հետևանք ա։ Առավոտյան դուրս եկեք մայրուղիներ, տեսեք թե որքան տրանսպորտային միջոց ա շարժվում դեպի Երևան և երեկոյան որքանն են վերադառնում։
Կենտրոնի կայանատեղիները ժամային ճկուն համակարգի փոխարեն թալանչի 160000 սահմանելու հետևանք ա։
Ավտոբուս գնելու, բայց չկառավարելու, համակարգի հերն անիծելու հետևանք ա։
...Իսկ իրականում սա ընդամենը դասական առևտուր է:
Կազմակերպում ես պահանջարկ, մեր դեպքում՝ տրանսպորտային ճգնաժամ։
Պահանջարկին ապահովում ես համապատասխան առաջարկ՝ մեր դեպքում շուտով սպասեք մեքենայի գույքահարկի բարձրացում, կամ ուտիլիզացիոն նոր հարկատեսակ։ Ներքին ինֆոներ կան, որ հրահանգ է իջեցվել ուսումնասիրել եվրոպական երկրների դրույքներն ու մեխանիզմները»:

Աղբյուրը`   Սամսոն Գրիգորյան