«Անընդունելի և դատապարտելի է Կոչուբաևի ձերբակալումը և դրա բիրտ եղանակը»․ Սիմոն Բաբայան

192
Ուրբաթ, 17 հոկտեմբերի, 2025 թ., 00:48
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությանը՝ գրելով․ «ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ Է ՓԱՍՏԱԲԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՉՈՒԲԱԵՎԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԲԻՐՏ ԵՂԱՆԱԿԸ
Համացանցում հայտնվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը պատկերող տեսանյութ։
Դրանում պարզորոշ երևում է, որ բռնության հետ չկապված՝ միջին ծանրության հանցանքի մեջ մեղադրվող անձը ձերբակալվում է ցուցադրական նվաստացման տարրեր պարունակող եղանակով՝ դիմակավորված իրավապահների կողմից, ասֆալտին պառկեցնելու միջոցով:
Նման եղանակով անհամաչափ ուժի կիրառությունը քաղաքացու, հատկապես՝ փաստաբանի նկատմամբ, դառնում է պատժիչ գործիք:
Արատավոր այս պրակտիկան դատապարտելի է»։
Աղբյուրը` Սիմոն Բաբայան

Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-ամյակը
2708:12
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
4307:36
«Ամեն ինչ չէ, որ պետք է ներել». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
8203:06
«Դուք անընդհատ լսելու եք ձեր մասին ճշմարտությունը, քանի հատ ուզում եք ռազմավարական դատ սկսեք». Հովհաննես Իշխանյան
10402:06
«Մարդը կամ ունի հայրենիք, կամ անհայրենիք է». Հասմիկ Սողոմոնյան
10801:18
«Պատերազմը դադարեցնելու լուրից հետո զոհվեցին բոլորը». Ազատ Ադամյան
12200:54
«Կառավարության ընտրությունն է՝ խնամքի հաստատությունները թողնել առանց արտաքին հայացքի». Մուշեղ Հովսեփյան
9800:36
Բրազիլացին ձերբակալվել է ChatGPT-ով որդուն սպանելու ծրագրեր մշակելուց հետո
21900:12