Արամ Ա-ն խստիվ դատապարտել է հոգևորականների շարունակվող ձերբակալությունները
![]() 129 Ուրբաթ, 17 հոկտեմբերի, 2025 թ., 10:24 Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը խստիվ դատապարտել է հայ հոգևորականների շարունակվող ձերբակալությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը․ «Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտած էր հոգեւորականներու ձերբակալութիւնը եւ նոյնիսկ միջնորդներու ճամբով առաջարկած էր դադրեցնել այս ոչ֊ընդունելի երեւոյթը։ Նորին Սրբութիւնը այժմ հովուապետական այցելութեան մէջ ըլլալով եւ մօտէն իմանալով շարունակուող ձերբակալութիւնները, դարձեալ կը դատապարտէ այս անընդունելի երեւոյթը։ Միաժամանակ, Վեհափառ Հայրապետը պարտականութիւն տուած է այժմ մշակութային առաքելութեամբ Հայաստան գտնուող Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանին, որ իր մտահոգութիւնն ու դատապարտումը փոխանցէ քաղաքական ու պետական պատասխանատուներուն եւ նոյնիսկ վարչապետին։ Վեհափառ Հայրապետին մօտեցումը այն է, թէ կարելի փութով պետութիւն֊եկեղեցի ներկայ վատառողջ վիճակը պէտք է վերջ գտնէ, եւ մեր ազգին ու Հայրենիքին գերագոյն շահերը կը պահանջեն, որ մեր ազգի երկու կարեւոր սիւներուն՝ պետութեան ու եկեղեցւոյ յարաբերութիւնը ըլլայ սերտ ու ամուր»։ Աղբյուրը` Cilicia TV |

«Ալեքսանդրապոլյան դասեր, արդյո՞ք պատմությունը կրկնվում է». Դերենիկ Մալխասյան
7001:06
Ուկրաինայում կտրուկ աճել է արտագաղթը
13300:38
«Արքեպիսկոպոս Աջապահյանի գլխավորած Շիրակի թեմը մնաց կուռ և անհողդողդ». Արեգ Սավգուլյան
10900:00
ԵՄ-ն կարող է մշտապես սառեցնել ռուսական ակտիվները՝ շրջանցելով Հունգարիայի վետոն
142Երեկ, 23:54
«Անթիլիասն այդ քաջությունն ունեցած է և ունի՝ ո՛չ ասելու». Արամ Ա (տեսանյութ)
160Երեկ, 23:30
Շվեյցարիայի բնակիչների կեսը կողմ է արտահայտվել բնակչության թվի սահմանափակմանը
225Երեկ, 23:19
«Դու վաբշե ի՞նչ գործ ունես հարյուրամյակներով ու հազարամյակներով մշակված՝ Սբ.Պատարագի ծիսակարգի հետ». Ռուբեն Մելիքյան
152Երեկ, 23:00
«Կամ ցմահ կնստեն, կամ կհասցնեն փախչել ու թաքնվել Թուրքիայում». Նաիրի Հոխիկյան
312Երեկ, 22:12
