«Դատարանից պահանջել եմ անվավեր ճանաչել Արարատի պատկերը կնիքից հեռացնելու որոշումը». Էդմոն Մարուքյան
![]() 305 Ուրբաթ, 17 հոկտեմբերի, 2025 թ., 12:00 ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը. «2025 թվականի հոկտեմբերի 16-ին դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1299-Ն որոշման 1-ին մասի 4-րդ կետը, որով որոշվել է Արարատ լեռան պատկերը հեռացնել ՀՀ պետական սահմանը հատելու կնիքի վրայից՝ սկսած 2025 թվականի նոյեմբերի 1-ից։ Դիմումի հիմքում դրված են մի շարք սահմանադրական և իրավական դրույթներ, որոնց համաձայն՝ վիճարկվող որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրության 21-րդ, 23-րդ և 56-րդ հոդվածներին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքի 2-րդ հոդվածին։ Իմ համոզմամբ՝ Արարատ լեռը ոչ միայն ՀՀ պետական խորհրդանիշ է, այլև հայ ժողովրդի ազգային և էթնիկ ինքնության հիմնարար տարր, որի հեռացումը պետական խորհրդանշային օգտագործումից հանդիսանում է այդ ինքնության դեմ ուղղված քայլ։ Կառավարության այս որոշումը խախտում է իմ՝ որպես ՀՀ քաղաքացու, ինքնության պահպանման և արժանապատվության իրավունքները, որոնք երաշխավորված են Սահմանադրությամբ։ Այն նաև հակասում է պետության խորհրդանիշների նկատմամբ հասարակական փոխհամաձայնությամբ ձևավորված արժեքային համակարգին։ Վարչապետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից տրված հիմնավորումները՝ կապված Արարատ լեռան պատկերը հանելու որոշման հետ, լեգիտիմացնում են Սահմանադրությանը հակասող մոտեցումները և խաթարում են պետական խորհրդանիշերի նկատմամբ հասարակական վստահությունը։ Դատարանին խնդրել եմ կասեցնել վիճարկվող որոշման գործողությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը, նշելով, որ դրա կիրառումը կբերի անդառնալի հետևանքների ոչ միայն իմ, այլև հանրության համար»: Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6312:18
«Սամվել Կարապետյանի գործով գործընթացը աշխարհում ամենաարագընթացն է». Գոհար Մելոյան
6311:50
Իրանում աղոթքից հետո անձրև է տեղացել
10711:32
«Իշխանությունը Վազգենի ու Նարեկի գործով փորձում է գործի դնել մանիպուլյացիան». Արսեն Բաբայան
12209:42
Սպասվում են տեղումներ (լուսանկար)
16808:30
Արգելվել է լրագրող Դմիտրի Սելեզնյովի մուտքը Հայաստան
26300:44
«Բռնապետության հիմքերը դրել է իշխանազավթման սկզբից, շարունակում է ամրապնդել»․ Կարեն Վրթանեսյան
15400:30
«Ցուցադրական դատավարությունն ու պատժաչափերը ցույց են տալիս, որ Ադրբեջանն անտեսում է ՀՀ-ն»․Թաթուլ Հակոբյան
20700:18
