«Կասեցվել է «Զավիկի ղարս»-ի ևս երկու մասնաճյուղի արտադրական գործունեությունը»․ ՍԱՏՄ
![]() 161 Ուրբաթ, 17 հոկտեմբերի, 2025 թ., 12:12 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լևոն 888» (Երևան, Շինարարներ 23) և «Արմեն Մելքումյան 4242» ՍՊԸ-ին (Երևան, Բաբաջանյան 112/5) պատկանող («Զավիկի ղարս») հանրային սննդի կետերում։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ հանրային սննդի կետերն աշխատել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։ Ի մասնավորի՝ «Լևոն 888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ - սննդի կետը ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով, «Արմեն Մելքումյան 4242» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ - սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, խողովակները և հոսանքալարերը քողարկված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերով, ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կետերի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։ Հիշեցնենք. «Զավիկի ղարս»-ի Սարյան փողոցի վրա գործող մասնաճյուղի գործունեությունը ևս կասեցված է՝ արտադրանքում հայտնաբերված մանրեաբանական անհամապատասխանությունների հիմքով»: |

«Սամվել Կարապետյանի գործով գործընթացը աշխարհում ամենաարագընթացն է». Գոհար Մելոյան
012:00
Իրանում աղոթքից հետո անձրև է տեղացել
5311:32
«Իշխանությունը Վազգենի ու Նարեկի գործով փորձում է գործի դնել մանիպուլյացիան». Արսեն Բաբայան
11509:42
Սպասվում են տեղումներ (լուսանկար)
15608:30
Արգելվել է լրագրող Դմիտրի Սելեզնյովի մուտքը Հայաստան
25800:44
«Բռնապետության հիմքերը դրել է իշխանազավթման սկզբից, շարունակում է ամրապնդել»․ Կարեն Վրթանեսյան
15100:30
«Ցուցադրական դատավարությունն ու պատժաչափերը ցույց են տալիս, որ Ադրբեջանն անտեսում է ՀՀ-ն»․Թաթուլ Հակոբյան
20700:18
«Կրոնական հանդուրժողականությունը միշտ մեր օրակարգերում է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
196Երեկ, 23:54
