«Նիկոլ Փաշինյանը փորձում է վարկաբեկել իր քաղաքական հակառակորդներին»․ Associated Press

Հայ առաքելական եկեղեցու ազդեցիկ եպիսկոպոսը մեղադրվում է քաղաքացիներին հանրային հավաքներին մասնակցելու պարտադրելու մեջ, ինչը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատների դեմ ուղղված ձերբակալությունների շարքի վերջին դեպքն է, գրում է Associated Press-ը։
Լրատվականը գրում է․ «Եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը մեղադրվում է նաև իր պաշտոնն օգտագործելու միջոցով խոշոր չափի յուրացման և ընտրական իրավունքը խոչընդոտելու համար։ Հայ Առաքելական Եկեղեցին դատապարտել է ձերբակալությունը՝ որպես իր դեմ համակարգված արշավի մի մաս: «Ակնհայտ է եկեղեցու բնականոն գործունեությունը խոչընդոտելու չարամիտ մտադրություն», - նշվել է հայտարարությունում:
Եկեղեցու հաղորդմամբ Պռոշյանի հետ միասին ձերբակալվել են նույն թեմի ևս տասներկու հոգևորականներ, սակայն չի հստակեցրել՝ նրանք դեռ կալանքի տակ են, թե ոչ ։
Պռոշյանի նկատմամբ հետաքննություն է սկսել, այն բանից հետո, երբ հոգևորականներից մեկը մեղադրել է եկեղեցուն 2021 թվականին կառավարության դեմ ցույցերին մասնակցելու համար իր անդամների վրա ճնշում գործադրելու մեջ: Հոգևորականը նաև Պռոշյանի թեմի անանուն ավագ հոգևորականներին մեղադրել է կոռուպցիայի և չարաշահումների մեջ:
Պռոշյանի ձերբակալությունը վերջին ամիսներին հայ բարձրաստիճան հոգևորականների դեմ ուղղված աղմկահարույց ձերբակալությունների շարքում վերջինն է, քանի որ Փաշինյանը փորձում է վարկաբեկել իր քաղաքական հակառակորդներին: Հունիսին ձերբակալված արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, երբ նրան մեղավոր են ճանաչել կառավարությունը տապալելու կոչեր անելու համար: Փաշինյանը բազմիցս կոչ է արել Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ Կաթողիկոսին հրաժարական տալ՝ մեղադրվելով նրան հայր լինելու մեջ, չնայած կուսակրոնության երդմանը։ Ի դեպ Պռոշյանը Գարեգին Բ-ի ազգականն է։ Փաշինյանի և եկեղեցու միջև հարաբերությունները սկսել են արագորեն վատթարանալ 2024 թվականի ապրիլից ի վեր, երբ տասնյակ հազարավոր ցուցարարներ պահանջեցին նրա հրաժարականը, այն բանից հետո, երբ Հայաստանը համաձայնվեց մի քանի սահմանային գյուղերի վերահսկողությունը հանձնել Ադրբեջանին և կարգավորել հարևանների միջև հարաբերությունները։
Շատ հոգևորականներ, այդ թվում՝ «Սրբազան պայքար» շարժման հետ կապ ունեցողները, կտրականապես դեմ են արտահայտվել գյուղերի հանձնմանը։ Չնայած տարածքային զիջումը շարժման հիմնական հարցն էր, այն այժմ ներառում է բազմաթիվ բողոքներ Փաշինյանի դեմ, ով իշխանության եկավ 2018 թվականին Հայաստանում տիրող հույս ներշնչող, ժողովրդավարամետ բողոքների ալիքի ֆոնին»,- գրված է հոդվածում։

«Դիլիջանում 1 միլիարդ դրամանոց ծրագիրը երկարաձգել են, սակայն սարքածն արդեն քանդվել է». Ոսկան Սարգսյան
1303:06
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը». Արտակ Զաքարյան
4402:12
«Տարբեր քաղաքական կերպարներից մի քանի հնարք թռցնելով՝ Նիկոլը փորձել է իր համար ստեղծել «բարի, ազնիվ ու սրտացավ» գործչի կերպար». Արմեն Հովասափյան
6101:00
Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը Էմիրությունների հետ
112Երեկ, 23:30
«Տիգրանաշենը պետք է մնա հայկական. այստեղով անցնում է գլխավոր ռազմավարական ճանապարհ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
84Երեկ, 23:00
«Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ». Նիկոլ Փաշինյան
94Երեկ, 20:12
«ԱՄԷ-ն կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վայր». Պեսկով
165Երեկ, 18:36
«Միջազգային կառույցներին նամակներ ենք ուղարկել». Արա Այվազյան (տեսանյութ)
116Երեկ, 17:06