Ուրբաթ, 17 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Եթե բռնապետին դիմադրություն չկա, իրավիճակը գնալով վատանալու է». Կարեն Վրթանեսյան

«Եթե բռնապետին դիմադրություն չկա, իրավիճակը գնալով վատանալու է». Կարեն Վրթանեսյան
161
Այսօր, 16:48

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Եթե մինչև հիմա ասում էինք, որ Նիկոլը մարդկանց բռնում-թողնում է «կարուսել» սկզբունքով, այժմ կարող ենք փաստել, որ այդ երանելի ժամանակներն անցել են։ Մասսայական ձերբակալությունների փուլ ենք մտել և անլուրջ են խոսակցությունները, թե «բանտերում տեղ չկա», «սաղին չեք բռնի»։ Տեղ չլինելը՝ բանտարկվածների պրոբլեմն է, ոչ թե բանտարկողների»։
Այս մասին վաղուց էինք զգուշացնում։ Սանձարձակ բռնապետության զարգացման տրամաբանությունը սա է. եթե բռնապետին դիմադրություն չկա, եթե զսպող ուժ չկա, ապա իրավիճակը գնալով վատանալու է։ Ամեն հաջորդ հանցագործություն ավելի լկտի է լինելու, այն, ինչ երեկ անթույլատրելի կհամարվեր, այսօր դառնում է նորմալ։
Ոմանք իրենց սփոփում են, թե բա «ընտրություններից հետո կհանդարտվի», բայց չէ, չի հանգստանալու, հակառակը, ավելի սանձարձակ է դառնալու։
Ու կապ չունի, դուք քաղաքականությամբ զբաղվում եք, թե ոչ («մուզիկանտ չզբաղվել պոլիծիկա», «բիզնեսմեն չզբաղվել պոլիծիկա», կամ նման մի բան), բռնապետությունը զգալու եք ձեր կաշվի վրա, եթե արդեն չեք զգացել։
Բայց որևէ բռնապետ երբևէ այնքան անպարտելի չէ, ինչքան փորձում է ձեզ համոզել։ Որևէ որոշում («ախպեր, սաղ որոշված ա, մենք է՛լ բան չենք կարող անել») անբեկանելի չի, ինչքան էլ փորձեն համոզել, որ հանձնվեք ու համակերպվեք։
Բռնապետական բեսպրեդելը հնարավոր է կանգնեցնել համախմբվածությամբ ու կազմակերպված, համակարգված դիմադրությամբ»:

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան