Ուրբաթ, 17 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Հուսամ՝ բյուրոկրատական շղթայում չի տուժի Արսեն Ղուկասյանի առողջությունը»․ Տաթևիկ Սողոյան

«Հուսամ՝ բյուրոկրատական շղթայում չի տուժի Արսեն Ղուկասյանի առողջությունը»․ Տաթևիկ Սողոյան
155
Այսօր, 15:54

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել, որում տեղեկություններ է հայտնում Արսեն Ղուկասյանի առողջական վիճակի և գործի ընթացքի մասին։

«2 օր առաջ հնարավորություն ունեցանք ապահովելու կալանավայրից Արսեն Ղուկասյանի տեղափոխումը այն բուժհաստատություն, որտեղ տեղադրվել էր սրտի ստիմուլյատոր սարքը, ու պարզելու նրա առողջական վիճակը։ ՔԿ-ի կողմից սահմանափակումներ էին դրվել բուժհաստատության վրա, ստուգվեց միայն սարքի աշխատանքը, որը նորմալ է աշխատում։ Բայց Արսենն ունի բարձր ճնշում, ինչը մտահոգիչ է մեզ համար, բայց համակարգային այլ ստուգման Արսենը չի ենթարկվում։ Արսենը 2-րդ շաբաթն է անց է կացնում կալանավայրում՝ իր առողջության հետ անհամատեղելի պարագայում։

Նշեմ նաև, որ մի շարք հարցերի չպարզաբանման պարագայում, որոշում է կայացվել այս փուլում ավարտել մեղադրական եզրակացության քրեական վարույթը Արսեն Ղուկասյանի և Ապիջան Սարգսյանի մասով և ուղարկել դատարան։ Տեղեկացնեմ նաև, որ վերաքննիչ բողքն արդեն իսկ ներկայացվել է, բայց տեսնենք իրադարձությունները ոնց կզարգանան։ Հուսով եմ, որ այս բյուրոկրատական շղթայում չի տուժելու Արսենի առողջությունը։

Առաջնահերթ համերելով Արսենի առողջական վիճակը՝ ամեն ինչ անելու ենք, չնայած մի շարք ապօրինությունների, որ նա կալանքից դուրս գա»,- ասում է փաստաբանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին ՊՆ-ի շենքի մոտ տեղի ունեցած անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկ է տեղի ունեցել, որից հետո ձերբակալվել է անհետ կորածի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։ Տաթևիկ Սողոյանը հայտնել էր նաև, որ Արսեն Ղուկասյանն ունի առողջական խնդիրներ և նրա կյանքին վտանգ է սպառնում»։

Աղբյուրը`   Տաթևիկ Սողոյան