Մանրամասներ՝ Պուտինի և Օրբանի հեռախոսազրույցից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պատրաստակամություն է հայտնել նպաստել Բուդապեշտում Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովի կազմակերպմանը։
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հունգարիայի վարչապետի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունգարական կողմի նախաձեռնությամբ։
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր զրույցի հիմնական բովանդակությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Հունգարիայում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները ընթանում են ամբողջ թափով։
Ավելի վաղ հոկտեմբերի 16-ի երեկոյան Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հեռախոսազրույցից հետո Պուտինը և Թրամփը համաձայնել են հանդիպել Բուդապեշտում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ գագաթնաժողովը հյուրընկալելու համար ընտրվել է Հունգարիան ելնելով Հունգարիայի ինքնիշխան դիրքորոշմամբ՝ չնայած Բուդապեշտի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը։

«Մարդու կյանքը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի գին»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
3019:48
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և տեղի ունեցող գործընթացների շուրջ
3119:24
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
6719:06
«Էս երկրում մարդասպաններն ազատության մեջ են, ընդդիմադիրները մեռնում են բանտերում»․ Լիա Սարգսյան
7318:12
«Նիկոլը ստիպում է մոռանալ, որ հայ ազատագրական շարժումները ձևավորվել են խորհրդային իշխանության հաստատումից շատ առաջ»․ Արմեն Հովասափյան
8417:36
«Քաղաքապետին լսելիս՝ անեկդոտ հիշեցի»․ Քրիստինա Վարդանյան
8817:36
«Եվրոպայում հասարակությունն այլևս չի հանդուրժելու իր հաշվին Ուկրաինային անվերջ աջակցելը»․ Արտակ Զաքարյան
6817:30
«Հավատում եք, որ մեր Սահմանադրությունը Ալիևի պարտադրանքո՞վ չի փոխում»․ Նաիրա Կարապետյան
7517:18